ՊԵԿ-ը տեխնիկապես պատրաստ է եկամուտների համատարած հայտարարագրման անցնելուն, բայց կոնսենսուս չունենք. Դավիթ Անանյան
10:20 - 09 հուլիսի, 2019

ՊԵԿ-ը տեխնիկապես պատրաստ է եկամուտների համատարած հայտարարագրման անցնելուն, բայց կոնսենսուս չունենք. Դավիթ Անանյան

news.am։ ՊԵԿ-ն իր տեղեկատվական համակարգերով պատրաստ է, որ 2020թ.-ից անցում կատարենք եկամուտների համատարած հայտարարագրման: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Մենք ունենք հարկային քաղաքականություն իրականացնող մարմին, որի հետ ունեցել ենք այս թեմայով նախնական քննարկում:

Բոլորս գիտենք, որ որոշակի փոփոխություններ լինելու են, այդ թվում՝ եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտի կայացում, որը քննարկվում է տարբեր համատեքստերում. Օրինակ շահութահարկի համակարգի փոփոխության համատեքստում, դիվիդենտների հարկման հարցում էստոնական մոդելի կիրառման համատեքստում:

Պատկերացրեք, շահութահարկի ինստիտուտը փոխարինվի դիվիդենտի հարկման ինստիտուտով, ներմուծվի պարտադիր աուդիտի նորմը եւ այլն: Պետք է կայանա, օրինակ, իրական շահառուների պետական գրանցման ինստիտուտը: Դրա հետ պետք է քննարկվի եկամուտների համատարած հայտարարագրումը գոնե առաջին փուլով դիվիդենտ ստացողների համար»,- ասաց ՊԵԿ նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել