Ուրցաձոր համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում դատախազության դիմաց
10:03 - 22 մարտի, 2019

Ուրցաձոր համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում դատախազության դիմաց

Ուրցաձոր համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում դատախազության դիմաց։

«Համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանն ապօրինաբար է վերընտրվել՝ շահագործելով գյուղացիներին։ Ուրցաձորցիները դեմ են նրա պաշտոնավարմանը», - լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նա նշեց, թե դատախազության դիմաց իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ խնդրելով ՀՀ գլխավոր դատախազությանն արդեն հարուցված երկու քրեական գործերն ուսումնասիրել և հասցնել ավարտին։

«Մենք մեր անվստահության ձայնն ենք բարձրացնում մարզային դատախազությանը և Վեդու քննչական կոմիտեին», - ասաց ակցիայի մասնակիցը։

«Շատ զարմացած եմ Դավիթ Սանասարյանի բռնած դիրքից, որ նա եկավ գյուղ մի քանի ամիս առաջ, երբ գյուղացիները ընդվզում էին, իր ձեռքերը լվաց ու հեռացավ», - ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։

aysor.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել