panarmenian.net: Ուսանողների կրթաթոշակի զգալի բարձրացում նախատեսող նախագիծը չի մտել ԱԺ օրակարգ: Քվեարկության արդյունքում այն չի դրվի քննարկման:
Նախագիծը ներկայացրել էր ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Ըստ նախագծի, նախատեսվում էր ուսանողների 5000 և 6000 դրամ կրթաթոշակները հասցնել համապատասխանաբար 20,000 և 30,000 դրամի։
ԱԺ մեծմասնությունը դեմ է քվեարկել առաջարկին՝ հիմնավորելով այն հանգամանքով, որ բարձրացնելու դեպքում պետական բյուջեից 1,9 միլիարդ դրամի փոխարեն հարկ կլինի փոխանցել մոտ 10 մլրդ դրամ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած մի շարք օրինագծեր ևս չընդգրկվեցին լիագումար նիստերի օրակարգում:
comment.count (0)