Ուկրաինայում ՌԴ անձնագիր ստացողների գույքի առգրավման մասին օրենք կարող են ընդունել |panarmenian.net|
09:05 - 05 հունիսի, 2019

Ուկրաինայում ՌԴ անձնագիր ստացողների գույքի առգրավման մասին օրենք կարող են ընդունել |panarmenian.net|

panarmenian.net։ Ուկրաինայի Գերագույն ռադայում մի օրինագիծ է դրվել շրջանառության մեջ, որի համաձայն Ուկրաինայի այն քաղաքացիների ունեցվածքը, որոնք կամավոր ՌԴ քաղաքացիություն են ստացել, կարող է առգրավվել:

«Ունեցվածքի քաղաքացիական առգրավման մասին» օրինագիծը մասնավորապես վերաբերում է Դոնեցկի և Լուգանսկի շրջանների բնակչությանը:

Փաստաթղթի հեղինակն է Ուկրաինայի առողջապահության նախկին նախարար Օլեգ Մուսիյը: Այն շրջանառության մեջ է դրվել հունիսի 4-ին, սակայն դրա ամբողջական տեքստը դեռևս հասանելի չէ ընթերցման համար, գրում է Deutsche Welle-ն:

Մեկնաբանելով այդ օրինագիծը, ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության մարդու իրավունքների լիազոր Դարյա Մորոզովան նշել է, որ Ուկրաինայի սահմանադրությունը երաշխավորում է իր սեփականությունն ունենալու, օգտագործելու և տնօրինելու յուրաքանչյուր անձի իրավունքը:

«Ուկրաինայի գլխավոր օրենքը սահմանում է, որ մասնավոր սեփականության իրավունքի սուբյեկտ կարող է լինել յուրաքանչյուրը, ինչը նշանակում է յուրաքանչյուր մարդ, ֆիզիկական անձ, որոնց դասվում են Ուկրաինայի քաղաքացիները, օտար պետությունների քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք,-ասել է մարդու իրավունքների պաշտպանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել