Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել Երևանի ուղղությամբ թռիչքների դադարեցման  հարցը
17:17 - 14 մարտի, 2020

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել Երևանի ուղղությամբ թռիչքների դադարեցման հարցը

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի´ հայրենակիցներ

Ստորև ներկայացնում ենք քաղվածք Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունից ստացված պաշտոնական փաստաթղթից․

«2020 թվականի մարտի 13-ին Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել մտցնելու Ուկրաինայի տարածք մուտք գործելու ժամանակավոր սահմանափակումներ՝ COVID-19 կորոնավիրուսի պատճառած սուր շնչառական հիվանդության տարածման կանխարգելման նպատակով։

Սկսյալ 2020 թվականի մարտի 16-ի՝ Կիևի ժամանակով 00 ժամ 01 րոպեից երկու շաբաթ ժամկետով Ուկրաինայի պետական սահմանով չի իրականացվելու օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքն Ուկրաինայի տարածք, այդ թվում տարանցիկ երթևեկության ռեժիմով։

Նշյալ սահմանափակումը չի կիրառվելու հետևյալ կատեգորիաների օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ.

- Ուկրաինայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների աշխատակիցներ, ինչպես նաև ընտանիքների անդամներ,

- Ուկրաինայում մշտական կամ ժամանակավոր բնակության իրավունքի փաստաթուղթ ունեցող անձինք։»
************
Վերը բերված տեղեկատվությունը բազմաթիվ բաց հարցեր է թողնում, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել և ձեր ուշադրությանը կներկայացնի հնարավոր սեղմ ժամկետում։ Մասնավորապես, պարզ չէ, թե արդյո՞ք Երևանի ուղղությունը սպասարկող ավիաընկերությունները (MAУ, SkyUp) մարտի 16-ից կամ 17-ից դադարեցնելու են թռիչքները, թե ոչ, քանի որ նախագահ Վ․Զելենսկին իր 13․03․2020թ․ երեկոյան ելույթում նշել է, թե «երեք օրից փակվում են կանոնավոր թռիչքները», իսկ «Ուկրաինական ավիաուղիներ»-ն առայժմ չեն կարող պատասխանել այդ հարցին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել