Ուկրաինայի պատմության ամենաերիտասարդ վարչապետը լքում է պաշտոնը |24news.am|
17:44 - 04 մարտի, 2020

Ուկրաինայի պատմության ամենաերիտասարդ վարչապետը լքում է պաշտոնը |24news.am|

24news.am: Ուկրաինայի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին տեղեկացնում է bbc.com-ը։

«Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստից հետո պատգամավորները հանդես էին եկել հայտարարությամբ։ Նրանց փոխանցմամբ՝ բավարարվել է Գոնչարուկի դիմումը․ նա այլևս չի զբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը:

Խորհրդարանի քվեարկության վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռ չկան։

Գոնչարուկը վարչապետ էր նշանակվել 2019 թվականի օգոստոսի 29-ից:

որոշում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել