Որքան էլ ֆունդամենտալ են ընտրակարգի հետ կապված փոփոխությունները, մենք պետք է փորձենք էապես վերափոխել կուսակցությունների հետ կապված կարգավորումները. Համազասպ դանիելյան
08:00 - 18 հոկտեմբերի, 2019

Որքան էլ ֆունդամենտալ են ընտրակարգի հետ կապված փոփոխությունները, մենք պետք է փորձենք էապես վերափոխել կուսակցությունների հետ կապված կարգավորումները. Համազասպ դանիելյան

Ազգայյին ժողովում  «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն իր բացման խոսքում անդրադառնալով այն հարցին, թե ինչու են որոշել բարեփոխել հենց «Կուսակցությունների մասին» օրենքն ու Ընտրական օրենսգրքի՝ նախընտրական քարոզարշավին վերաբերող հատվածը, նշեց.

«Համատեղ քննարկումների ընթացքում մենք եկանք այն եզրակացության, որ որքան էլ ֆունդամենտալ են ընտրակարգի հետ կապված փոփոխությունները, որոնց շուրջ էլ մեծ հաշվով կա բավական միասնական մոտեցում ռեյտինգային համակարգը փոխելու անհրաժեշտության վերաբերյալ և այլն, մենք օր առաջ պետք է փորձենք բարելավել, էապես վերափոխել կուսակցությունների հետ կապված կարգավորումները, որովհետև այսօր իսկ ունենք քաղաքական դաշտ ձևավորելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու հնարավորություն: Խնդիր, որը երկարաժամկետ է, որը պահանջելու է տարիներ, և որի հաջողությամբ է պայմանավորված լինելու նաև հաջորդ ընտրությունների ինչպիսին լինելը»:

Համազասպ դանիելյանը նշեց, որ պարբերական քննարկումներ եղել են և՛ ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցությունների, և՛ հասարակական կազմակերպությունների, և՛ արտախորհրդարանական ուժերի հետ:

«Մենք, կարելի է ասել, նոր ավանդույթ ենք սկզբնավորում, որ քաղաքական բնույթի ռեֆորմները պետք է ծագեն (ոչ միայն քննարկվեն, երբ արդեն որպես նախագիծ պատրաստ են) հենց թիվ մեկ քաղաքկան մարմնում, այդպիսի մանդատ ունեցող մարմնում, այն է՝ ԱԺ-ում»,- ասաց նա իր խոսքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել