Ով կփորձի Հայաստանում զենքի կամ այլ անօրիանական գործողությունների միջոցով կատարել որևէ գործողություն, կստանա շատ խիստ պատասխան. ԱԱԾ տնօրեն |aysor.am|
11:36 - 05 հունիսի, 2019

Ով կփորձի Հայաստանում զենքի կամ այլ անօրիանական գործողությունների միջոցով կատարել որևէ գործողություն, կստանա շատ խիստ պատասխան. ԱԱԾ տնօրեն |aysor.am|

aysor.am։ Եթե կլինի որևէ մեկը, որևէ ուժ, որը կփորձի Հայաստանում զենքի կամ այլ անօրիանական գործողությունների միջոցով կատարել որևէ գործողություն, կստանա համարժեք, շատ խիստ պատասխան, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«ԱԱԾ-ն ամբողջությամբ տիրապետում է օպերատիվ իրավիճակին», - ասաց նա։

Անդրադառնալով դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ԱԱԾ-ում քրգործ հարուցելու փաստին, Արթուր Վանեցյանն ասաց, որ այդ հարցով պետք է դիմել ԱԱԾ քննչական դեպարտամենտին։

«Թույլատրելիի սահմաններում դեպարտամենտը կպատասխանի, որևէ այլ մեկնաբանություն չեմ կարող անել», - ասաց նա։

Անդրադառնալով իր նախկին տեղակալ Արզուման Հարությունյանի աշխատանքից ազատմանը, Արթուր Վանեցյանն ասաց, որ ինքը շարունակում է պնդել՝ Հարությունյանը ԱԱԾ լավագույն գեներալներից մեկն է։

«Նա պրոֆեսիոնալ, ազնիվ գեներալ է և ոչ թե հեռացվել է աշխատանքից, այլ իր անձնական դիմումով է եղել։ Ներկայացվել է երկարաժամկետ ծառայության կապակցությամբ աշխատանքից ազատման դիմում, որը բավարարվել է», - ասաց ԱԱԾ տնօրենը։

Նա նշեց, որ Հարությունյանի փոխարեն կնշանակվի նոր տեղակալ։
«Թեկնածուները պետք է լինեն ԱԱԾ-ից, որովհետև օրենքն այլ լուծում չի թույլատրում», - ասաց Վանեցյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել