Ոստիկանապետի հետ հանդիպումը ընդհատվեց |restarttimes.am|
12:15 - 26 նոյեմբերի, 2019

Ոստիկանապետի հետ հանդիպումը ընդհատվեց |restarttimes.am|

restarttimes.am: «Ռեստարտի» մի քանի անդամներ «նոր հայաստան` առանց հին իրավական համակարգի» կարգախոսով սկսել են արշավ, որի ընթացքում նախատեսվում է հանդիպումների շարք` ՀՀ-ում արդարադատության համակարգի պատասխանատուների հետ։

Այսօր՝ ժամը 12։00-ից, «Ռեստարտի» մի քանի անդամներ հավաքվել էին ՀՀ ոստիկանության գլխավոր մասնաշենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ։ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը, ի պատասխան «Ռեստարտի» անդամների առաջարկություններին և հայտարարություններին, համաձայնեց հանդիպել մասնակիցների հետ, բայց հանդիպումն ընդատվեց․ ոստիկանապետի ԺՊ-ն չհամաձայնվեց հանդիպումը անցկացնել ուղիղ հեռարձակման ներքո, որը անընդունելի էր «Ռեստարտի» անդամների համար։

«Ռեստարտի» անդամները բազմիցս հայտարարել են, որ արշավի ընթացքում բոլոր հանդիպումները կրելու են հանրային բնույթ, այսինքն՝ կա՛մ հեռարձակվելու են ուղիղ եթերով, կա՛մ էլ տեսաձայնագրվելու են։ Այսպիսով հանդիպումն ընդհատվեց, իսկ հանդիպման մանրամասները «Ռեստարտի» անդամները պարզաբանեցին ֆեյսբուքյան ուղիղ եթերով։

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել