Ոսկետափի վարակակիրները «Սպայկա» ընկերության աշխատակիցներ են. համայնքապետարան |factor.am|
23:35 - 03 ապրիլի, 2020

Ոսկետափի վարակակիրները «Սպայկա» ընկերության աշխատակիցներ են. համայնքապետարան |factor.am|

factor.am: Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ ապրիլի դրությամբ մարզում կա կորոնավիրուսով վարակված 158 քաղաքացի: Նրանցից երկուսը Ոսկետափ համայնքից են: Factor.am-ի աղբյուրները փոխանցեցին, որ Ոսկետափ համայնքի վարակակիրները «Սպայկա» ընկերության աշխատակիցներ են:

Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին նաև Ոսկետափի համայնքապետարանի աշխատակազմից: «Նրանք անմիջապես մի մեքենայով են գնացել, կանայք են եղել: «Սպայկայի» Արտաշատի ջերմոցներում սովորական բանվորներ են աշխատում: Երեկ են մեկուսացրել, չեն ասում՝ ուր են տարել, բայց մեկուսացրել են: Այդքան էլ մեծ տարիքի չեն, մեկը՝ 33, մյուսը՝ 50-ի մոտ: Ընտանիքի անդամներն էլ տանը ինքնամեկուսացված են»,- ասաց աշխատակազմի ղեկավար Կարինե Ավդալյանը: Տեղեկությունների վերաբերյալ Factor.am-ը պարզաբանում խնդրեց նաեւ «Սպայկա» ընկերությունից: «Մենք աշխատողներին ասում ենք՝ ով հեռահար է ուզում, թող աշխատի, իսկ ով լավ չի զգում իրեն, թող աշխատանքի չգա: Հստակ դեպքեր չեմ կարող ասել, ոչ էլ թիվ կարող եմ ասել, թե քանի հոգի կա այդպես»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել