Ոչ թե պետք է գնալ համայնքների տոտալ խոշորացման, այլ պետք է հաշի առնել տեղանքի սպեցիֆիկան. Նաիրա Զոհրաբյան |tert.am|
09:26 - 05 դեկտեմբերի, 2019

Ոչ թե պետք է գնալ համայնքների տոտալ խոշորացման, այլ պետք է հաշի առնել տեղանքի սպեցիֆիկան. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

tert.am։ Այս համայնքների խոշորացման ռեֆորմը, հիշում եք, թե նախորդ խորհրդարանում ինչ արմագեդոններով կարողացավ «Հանրապետական» խմբակցությունը անցկացնել, և որևէ հաջողված պատմություն համայնքների խոշորացման այդպես էլ չներկայացվեց: Այս մասին Ազգային ժողովում «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Հիմա էլ նույնն է. մենք լինում ենք խոշորացված համայնքներում, նույն դժգոհությունը, նույն խնդիրները՝ ենթակառուցվածքներ չկան, ճանապարհներ չկան, որևէ դեպք է լինում առողջության հետ կապված շտապօգնության մեքենան չի կարողանում այդ խոշորացված համայնքի մի մասից հասնել, այսպես ասած, կենտրոն, որտեղ տեղակայված են հիվանդանոցները: Այս տարիների ընթացքում խոշորացումներից հետո մեկ հաջողված պատմություն այդպես էլ չկարողացաք ներկայացնել, որ մենք ասենք՝ այո, համայնքների խոշորացումը տվել է իր արդյունավետությունը»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ միգուցե կան դեպքեր. «Ոչ թե պետք է դնել էսպես կանվերային սիստեմներով և ասել՝ մենք գնում ենք տոտալ, բացարձակ համայնքների խոշորացման, այլ պետք է հաշվի առնել համայնքների տեղանքի սպեցիֆիկան, մշակութային տարբեր կապերը, լոգիկան և տրամաբանությունը»,- ասաց նա:

Անդրադառնալով տեղական հանրաքվեներին՝ նա ասաց, որ դրանք չունեն իրավական ուժ: Նա հիշեցրեց Սյունիքի մարզի օրինակը: «Այդ մարզում, երբ բդեշխության կարգեր էին տիրում, ժողովուրդը գնաց 80 տոկոսով քվեարկեց դեմ խոշորացմանը, բայց թքեցին ժողովրդի կարծիքի վրա, համայնքների խոշորացումը տեղի ունեցավ: Այստեղ այդտեղ ապրող ժողովրդին նվաստացնելու էլեմենտ կա:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել