Ո՛չ ԱՅՈ-ն, ո՛չ էլ ՈՉ-ն ինքնանպատակ չեն, մեր որոշումն օդից չի ծնվելու.Միքայել Մելքումյան |factor.am|
19:17 - 13 փետրվարի, 2020

Ո՛չ ԱՅՈ-ն, ո՛չ էլ ՈՉ-ն ինքնանպատակ չեն, մեր որոշումն օդից չի ծնվելու.Միքայել Մելքումյան |factor.am|

factor.am: Իրավական շատ խոցելի ընթացակարգեր էին։ Այսօր խորհրդարանում՝ խոսելով իշխանության կողմից հանրաքվեի դիմելու ամբողջ գործընթացի մասին նման տեսակետ հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Պատգամավորը հիշեցրեց՝ արտահերթ նիստի օրը, երբ հանրաքվեի որոշման նախագիծն էր քննարկվում, իրենք հայտարարեցին՝ պատրաստ են 24 ժամ մնալ նիստերի դահլիճում և գտնել իրավական լուծումներ։

Սակայն առաջարկը չընդունվեց։ Մելքումյանը շեշտեց նաև, որ հանրաքվեին ո՛չ ԱՅՈ-ն, ո՛չ էլ ՈՉ-ն ինքնանպատակ չեն, և իրենց ուժի որոշումն այս հարցով օդից չի ծնվելու։ Նշենք, որ ԲՀԿ-ն վաղը քաղխորհրդի նիստ է անցկացնելու՝ հանրաքվեի հարցով որոշում կայացնելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել