Շրջակա միջավայրի նախարարությունում կրճատումներ են սպասվում |shantnews.am|
11:41 - 29 հոկտեմբերի, 2019

Շրջակա միջավայրի նախարարությունում կրճատումներ են սպասվում |shantnews.am|

shantnews.am: Աժ-ում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասել է, որ կառուցվածքային փոփոխություններից հետո նախարարությունում կրճատումներ են սպասվում.

«Կառուցվածքն ընդհանրապես վերանայվում է: Կրճատումները կլինեն այն ուղղությամբ, որ համակարգն աշխատի առավել արդյունավետ: Փիլիսոփայությունն այն է, որ պետական համակարգում աշխատողները պետք է աշխատեն այն ծանրաբեռնվածությամբ և այնպիսի վարձատրությամբ, որը համահունչ լինի մասնավոր սեկտորին»,- ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ այս հինգշաբթի, եթե կառավարության նիստում կառուցվածքի հարցը հաստատվի, կրճատումների գործընթացը կմեկնարկի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել