Շոյգուն բարձր է գնահատել Հայաստանի հումանիտար օգնության նշանակությունը Սիրիայի համար
05:45 - 19 օգոստոսի, 2019

Շոյգուն բարձր է գնահատել Հայաստանի հումանիտար օգնության նշանակությունը Սիրիայի համար

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի իր պաշտոնակից Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը ընդգծել է Սիրիայում Հայաստանի ականազերծողների և բժիշկների ցուցաբերած հումանիտար օգնության մեծ նշանակությունը: Ըստ ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության, շաբաթ օրը կայացած հանդիպմանը Շոյգուն առաջարկել է մտքեր փոխանակել ոչ միայն ռազմական և ռազմատեխնիկական երկկողմ ծրագրերի շուրջ, այլ նաև անդրադառնալ Սիրիային ցուցաբերվող մարդասիրական համատեղ օգնությանը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ հազարավոր մարդիկ բժշկական օգնություն են ստացել, Հայաստանի վիրաբույժները մի քանի հարյուր վիրահատություն են կատարել:

«Դա շատ մեծ աշխատանք է, որը չի կարելի չնկատել և անտարակույս իր ներդումն ունի այդ տարածաշրջանում իրավիճակի նորմալացմանը»,- Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը ասել է Սերգեյ Շոյգուն:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի ռազմական գերատեսչությունների միջև հարաբերությունների ռազմավարական մակարդակը թույլ է տալիս հուսալ, որ դեռ շատ բան կարվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել