Նուբար Աֆեյանը հույս հայտնեց, որ գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք կլինի |armenpress.am|
17:12 - 28 մարտի, 2020

Նուբար Աֆեյանը հույս հայտնեց, որ գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք կլինի |armenpress.am|

armenpress.am: Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիր  Նուբար Աֆեյանը հույս հայտնեց, որ գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք կստանան: Այս մասին Աֆեյանը հայտնեց «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարի ընթացքում:

Աֆեյանը վեբինարի մասնակիցներին ներկայացրեց իր ստեղծած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության ստեղծած պատվաստանյութի վերաբերյալ տեղեկությունը, նշելով, որ այժմ ընթանում են կլինիկական փորձարկումներ, և հույս ունի, որ գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք կունենան:

Պատվաստանյութը կլինիկական փորձարկումներ է անցնում մարտի 17-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել