Նոր պայքար է սկսվելու Նոր Հայաստանում, իրավական դաշտը մաքելու պայքար․ Դավիթ Սանասարյան |civilnet.am|
09:48 - 30 ապրիլի, 2019

Նոր պայքար է սկսվելու Նոր Հայաստանում, իրավական դաշտը մաքելու պայքար․ Դավիթ Սանասարյան |civilnet.am|

civilnet.am: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը ասել է․ 

«Գիտեք, որ դատախազությունը մեմածամասամբ մեղադրանքի հիմքում դրել է այն տեղեկանքը, որը տվել ենք»,- նշեց նա։

ՊՎԾ ղեկավարը նշեց, որ իրենք պնդում են, որ գնումների մասին օրենքի մի շարք դրույթների խախտմամբ է անցկացվել հեմոդիալիզի պարագաների մրցույթը, երկու անգամ թանկ են վաճառում պետությանը, աշխատում են գերշահույթով։

Այս համատեքստում նա անդրադարձավ «Հետք» պարբերականի հրապարակմանը՝ «Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին» վերնագրով և նկատեց, որ խոսքը սրա մասին է, և եթե լինի մրցակցություն, պետությունն ավելի քիչ կվճարի։

«Երբ մեր առաջարկը բժշկական կենտրոնն ընդունել է, պետությունը մի մրցությի մասով 13 մլն դրամ է շահել։ Վանաձորի ԲԿ-ն չընդունեց մեր առաջարկը և նախորդ հունով շարժվեց, ինչի արդյունքում 30 տոկոս ավելի թանկ գնով տեղի ունեցան գնումները»,- ասաց Սանասարյանը։

«Ես վստահ եմ, որ այս գործը չունի այլ ելք, քան մեղադրանքի կասեցումը։ Նոր պայքար է սկսվելու Նոր Հայաստանում, իրավական դաշտը մաքելու պայքար։ Ասում եմ, որ այստեղ կա խնդիր»,- եզրափակեց Դավիթ Սանասարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել