Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14.03.20 (թարմացվող)
21:24 - 14 մարտի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14.03.20 (թարմացվող)

21։24- Իտալիայում վերջին մեկ օրում գրանցվել է վիրուսի ռեկորդային` 3497դեպք,  175 մահ, ընդհանուր վարակակիրների թիվը ՝ 21,157 է։ 

21։11-Դանիայում գրանցվել է առաջին մահը կորոնավիրուսից։

21։09-Լատվիան երեքշաբթի օրվանից փակում է իր սահմանները բոլոր օտարերկրացիների համար։

21։08- ԱՄՆ-ում գրանցվել է նոր կորոնավիրուսից մահվան 50 դեպք։

20։20- Սիրիան փակում է բոլոր դպրոցներն ու չեղարկում բոլոր միջոցառումները, թեև վարակվելու որևէ դեպքի մասին պաշտպոնապես չի հայտարարվել։

 

20։09- Եգիպտոսը 2 շաբաթով կփաակի բոլոր դպրոցներն ու համալսարանները:

 

20։08- Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան հայտնել է, որ այն պացիենտը, որն առաջինն էր վարակվել կորոնավիրուսով, այսօրվա անալիզների համաձայն, ապաքինվել է: Երբ կրկին բացասական պատասխան ստանան, արդեն կարող են ասել, որ պացիենտն ապաքինված է: |shantnews.am|

 

20։03- ԱՄԷ-ն մարտի 17-ից ժամանակավորապես դադարեցնում էն ցանկացած տեսակի վիզաների տրամադրումը բոլորին՝ բացառությամբ դիվանագետների։ Սա արվում է՝ ի պատասխան կորոնավիրուսի պանդեմիայի մասին ԱՀԿ-ի հայտարարությանը։ Որոշումը չի վերաբերում այն մարդկանց, որոնք արդեն հասցրել են վիզաներ ստանալ մինչեւ այս որոշման ընդունումը։ |news.am|

 

19։37- Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 1,365 նոր դեպք, 97 հոգի մահացել է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ երկրում ընդհանուր առմամբ վարակվածների թիվը կազմել է 12,729, որոնցից 611-ը մահացել է։

 

19։16- Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 1,365 նոր դեպք, 97 հոգի մահացել է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ երկրում ընդհանուր առմամբ վարակվածների թիվը կազմել է 12,729, որոնցից 611-ը մահացել է։

 

19։14- Բրիտանական Jet2 ավիաընկերությունը կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցրել է բոլոր չվերթները դեպի Իսպանիա, այդ թվում՝ Բալեարյան և Կանարյան կղզիներ: Ընկերությունից նշել են, որ թռիչքները չեղարկվել են՝ ի պատասխան Իսպանիայի կառավարության ընդունած սահմանափակումների: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հինգշաբթի 15-օրյա արտակարգ դրություն է հայտարարել ողջ երկրում՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով:  
|tert.am|

 

18։55- Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երեքշաբթի օրվանից Հորդանանը կասեցնում է բոլոր տեսակի օդային ուղևորափոխադրումները՝ ինչպես ներգնա, այնպես էլ արտագնա։

 

18։54- Հարավային Աֆրիկայում վարակվածների թիվը հասել է 38-ի։

 

18։49- Մարտի 14-ին՝ բրիտանական ժամանակով առավոտյան 9։00-ի դրությամբ, Անգլիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1,140 դեպք, վարակվածներից 21-ը մահացել է։

 

18։40- Վրաստանի և Թուրքիայի կառավարությունների համատեղ որոշմամբ՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Սարփիի անցակետը ժամանակավորապես կփակվի: Սահամնափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Թուրքիայի հետ օդային ելումուտը սովորական ռեժիմով կշարունակվի, ինչպես նաև սովորական աշխատանքը կշարունակվի Վալեի և Կարծախի անցակետերում: |aliq.ge|

 

18։30- Կորոնավիրուսով վարակված ևս 10 հիվանդ մահացել է Միացյալ Թագավորությունում։

 

18:27-Մալայզիան հայտնել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու 41 նոր դեպքի  մասին. բոլոր դեպքերը կապված են կրոնական միջոցառման հետ, որն անցկացվել է երկրի մայրաքաղաք Կուալա Լումպուրի արվարձանում։Երկրի առողջապահության նախարարությունը  հայտնում է, որ երկրում կորոնավիրուսով վարակված է ընդհանուր 238 մարդ: |news.am|

 

18։03- Ադրբեջանի կառավարության օպերատիվ շտաբն այսօրվից հանրային կյանքի ու միջոցառումների խիստ սահմանափակումներ է մտցրել: Կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով զանգվածային բոլոր միջոցառումները մեկ ամսով հետաձգվում են: Երկրում չեն գործում բոլոր կինոթատրոնները, թանգարանները, թատրոնները, զվարճանքի կենտրոններն ու մարզասրահները:  Կարանտինը կամ բուժման ռեժիմը խախտող քաղաքացիները կենթարկվեն խիստ պատասխանատվության: Հատուկ միջոցներ կկիրառվեն նաև կեղծ տեղեկություններ տարածող և խուճապ սերմանող լրատվամիջոցների ու անձանց նկատմամբ: |azatutyun.am|

 

18։01- Դուբայը չեղարկել է մարտին կայանալիք բոլոր միջաջոցառումները և  արգելել հյուրանոցներին հարսանիքներ կազմակերպել։

 

17։57- Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հաստատել է կորոնավիրուսի տարածումը երկրում կանխելու գործողությունների պլանը: Նախատեսվում է մարտի 15-ից փակել Ռուսաստանի սահմանները Լեհաստանի և Նորվեգիայի հետ: Այդ անցակետերով Ռուսաստան մտնելու արգելքը չի վերաբերում Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին, ինչպես նաև պաշտոնական պատվիրակություններին: Երեկվա դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված 45 մարդ կա։ |azatutyun.am|

 

17։23- Մարտի 14-ի դրությամբ աշխարհում գրացվել է

  • կորոնավիրուսով վարակման 149 215 դեպք (9 ժամում` + 3.405 դեպք),
  • կորոնավիրուսի վարակից բուժվելու 73.713 (9 ժամում` + 1.183 դեպք),
  • մահվան 5.602 դեպք (9 ժամում` + 166 դեպք),

Վիրուսի առկայությունը հաստատված է 147 երկրում (9 ժամում՝ + 8 երկիր)։

 

17։18- Գերմանիայի առողջապահության նախարար Ջենս Շպանը կոչ է արել Իտալիայից, Շվեյցարիայից ու Ավստրիայից վերադարձողներին ինքանմեկուսացվել մինչև 2 շաբաթ ժամկետով։

 

17։07- Միացյալ Թագավորությունում ստորագրահավաք էր ձեռնարկվել կոչով, որ կառավարությունն արգելի զանգվածային միջոցառումներն ու մուտքը դեպի երկիր։ Ստորագրողների թիվը գերազանցել է 110․000-ը, ինչը նշանակում է, որ հարցը պետք է քննարկվի խորհրդարանում։

 

17։02- Հնդկաստանում գրանցել է կորոնավիրուսից մահվան 2-րդ դեպքը։ Մահացածը 68-ամյա կինն է։ Նա վարակվել է որդուց, որը եղել է Իտալիայում ու Շվեյցարիայում։

 

16։57- Մադրիդի ղեկավար մարմինները հորդորել են քաղաքի բնակիչներին մնալ տանը։

 

16։48- Չորրորդ մարդն է մահացել Բելգիայում կորոնավիրուսով վարակի հետևանքով։ Ավելի վաղ Բելգիայի Առողջապահության նախարարությունը հաղորդել էր, որ շաբաթ օրվա դրությամբ երկրում կորոնավիրուսով  վարակվելու դեպքերի թիվն արդեն 689 է, մեկ օրում  գրանցվել է 133 նոր դեպք: |aysor.am|

 

16։26- Մոսկվայի իշխանությունները կորոնավիրուսի տարածումը ճանաչել են որպես արտակարգ և անխուսափելի հանգամանք: Այս մասին ասվում է Մոսկվայի քաղաքապետի հրամանագրում արված փոփոխություններում։ Ռուսաստանի դպրոցականների ծնողները պետք է իրենք որոշեն՝ անհրաժե՞շտ է արդյոք, որ իրենց երեխաներն այցելեն դպրոց, թե՞ ոչ: Գործատուներին պարտավորեցրել են աշխատանքի չկանչել այն աշխատակիցներին, որոնք պետք է կարանտինում լինեն կորոնավիրուսի տարածման հետևանքով  վատ վիճակում գտնվող այս կամ այն երկիր այցելելուց հետո: |armenpress.am|

 

16։13- Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում առնվազն 2 շաբաթով փակվում են բոլոր դպրոցները, աշակերտներն անցնում են հեռակա ուսուցման։

 

16։10- «Արմենիա» ավիաընկերությունը շարունակում է իրականացնել Թբիլիսի - Երևան - Մոսկվա չվերթը` բոլոր երկրների քաղաքացիների համար, քանի որ դա տրանզիտ չվերթ է, ուղևորները Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դուրս չեն գալիս օդանավից։ |azatutyun.am|

 

16։08- Հնդկաստանի կառավարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսը բնութագրում է որպես կանխատեսված աղետ, ինչը հնարավորություն է տալիս ձեռնարկել ավելի ընդլայնված միջոցառումներ՝ օգտագործելով աղետների արձագանքնման համար նախատեսված պետական ֆոնդերը։

 

15։42- Այսօր Վրաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսի ներքին տարածման առաջին դեպքը: Այս պահի դրությամբ երկրում կորոնավիրուսի 30 հաստատված դեպք կա, որից 2-ը Իրանից են եկել, մեկը՝ Իսպանիայից, իսկ 12-ը ճանապարհորդում էին Իտալիայում, 10-ը՝ կոնտակտ են ունեցել Իտալիայից ժամանած 12 վարակակիրների հետ: |aliq.ge|

 

15։31- Ավստրիան 4.4 միլիարդ եվրո կհատկացնի՝ որպես ֆինանսական աջակցություն կորոնավիրուսից տուժածների համար։

 

15։30- Լոնդոնում ծնված նորածնի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։

 

14։50- Լիտվան, կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված, փակում է մուտքը օտարերկրացիների համար և վերականգնում ԵՄ-ի հետ սահմանային հսկողությունը: Սահմանափակումները դեռևս չեն տարածվի բեռնափոխադրումների վրա: Լիտվայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 7 դեպք: |armenpress.am|

 

14։43- Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը հասել է 30-ի: Վրաստանում այս պահի դրությամբ կարանտինային գոտում է մնում 418 հոգի, հատուկ ուշադրության տակ է նրանցից 54-ը: |aliq.ge|

 

14։30- Ռուսական խոշոր ավիաընկերությունը` «Աերոֆլոտ»-ը, կրճատում է դեպի Եվրոպա թռիչքների քանակը: Ռուսաստանը մարտի 16-ից սահմանափակում է չվերթները Եվրոպական միության, Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ: Մինչ այդ սահմանափակվել էին չվերթները Չինաստանի, Իրանի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի և Գերմանիայի հետ: 
|armenpress.am|

 

14։18- Ֆիլիպիններում գրանցվել կորոնավիրուսով վարակվելու 34 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 98-ի։

 

14։17- Ռուանդայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը։

 

14։15- Zara ապրանքանիշի սեփականատեր Inditex կազմակերպությունը փակում է ցանցի բոլոր խանութները Իսպանիայում։

 

14։10- Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 19-ի, նրանցից երեքը կարանտինային պայմաններում բուժում ստանալուց և ապաքինվելուց հետո դուրս են գրվել: |tert.am|

 

13։34- Մարոկկոն դադարեցնում է ավիափոխադրումները Բելգիայի, Գերմանիայի, Նիդերլանդների ու Պորտուգալիայի հետ։

 

13։33- Չեխիան փակում է խանութների մեծ մասը, կշարունակեն գործել մթերային խանութները, դեղատները, բանկերն ու գազալցակայանները։ Արգելվում են նաև արտերկրյա ճանապարհորդությունները, ինչպես նաև օտարերկրացիները մուտքը երկիր։

 

13։30- Ինդոնեզիայում մահացության դեպքերը հասել են 5-ի։

 

13։10- Կորոնավիրուսի կասկածով Ուկրաինայի Չորնովիցկի մարզում հոսպիտալացվել է մայրն իր երկու երեխայի հետ: Նրանք երկրի սահմաններից դուրս չեն եղել, բայց հաղորդակցվել են մի մարդու հետ, որը Ուկրաինա է վերադարձել Իտալիայից և հոսպիտալացվել է COVID-19-ի կասկածով։ Վերջին տվյալներով Ուկրաինայում կորոնավիրուսի երեք դեպք է հայտարարվել: |armenpress.am|

 

13։05- Հոլիվուդյան խոշոր կինոարտադրող ընկերությունները սառեցնում են իրենց նախագծերը՝ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով: Netflix ստուդիան մարտի 16-ից դադարեցնում է աշխատանքն ԱՄՆ-ի և Կանադայի տարածքում անխտիր բոլոր սերիալների ու ֆիլմերի վրա: Սահմանափակումը երկու շաբաթով է: Disney ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է մի քանի ֆիլմերի նկարահանումները, որոնցում ներգրավված են իրական դերասաններ: |shantnews.am|

 

12։55- Ավստրիայում շաբաթ օրը նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 98-ով և հասել է 602-ի: |armenpress.am|

 

12։25- Աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հատել է 145 հազարի շեմը: Վարակման դեպքերի թվով առաջինը Չինաստանն է` 80973 դեպք, երկրորդը` Իտալիան` 17660 դեպք, Իրանը՝ 11364 դեպքով երրորդն է, Հարավային Կորեան՝ 8086 դեպքով՝ չորրորդը, հինգերորդն Իսպանիան է` 5232 դեպքով: Մահացությունների թիվը հատել է 5400-ի շեմը, կորոնավիրուսից բուժվել է ավելի քան 71600 մարդ: |armenpress.am|

 

12։20- Պուերտո Ռիկոյում գրանցվել են կորոնավիրուսով վարակվելու առաջին 3 դեպքերը։

 

12։05- Վրաստանում կորոնավիրուսի կասկածանքով 19 անձ թեստավորման է ենթարկվել, և բոլոր պատասխանները բացասական են: Ինֆեկցիոն հիվանդանոցում ներկայումս կա 44 պացիենտ: |aliq.ge|

 

11։36- Apple-ը փակում է Չինաստանից դուրս գտնվող իր բոլոր խանութները մինչև մարտի 27-ը: Փակված խանութների ժամավճարով աշխատող բոլոր աշխատակիցների աշխատավարձը կպահպանվի։

 

11։35- Ֆուտբոլի Գերմանիայի և Իտալիայի հավաքականների ընկերական խաղը չեղարկվել է: Որոշման համար հիմք է ծառայել ամբողջ աշխարհում մեծ տարածում ստացող կորոնավիրուսը: Ընկերական հանդիպումը նախատեսված էր մարտի 31-ին Նյուրնբերգում: |armenpress.am|

 

11։30- Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտան 2 շաբաթով փակում է դպրոցները, այսօր այս մասին հյատարարել է քաղաքապետ Անյես Բասվեդան։

 

11։15- Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի խոսքով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտը, ըստ նախնական տվյալների, առողջացել է։ Բժիշկը նշել է, որ նախօրեին պացիենտը թեստավորում է անցել և գրանցվել է բացասական արդյունք։ 24 ժամվա ընթացքում պացիենտը ևս մեկ թեստավորում պետք է անցնի՝ կորոնավարակն ամբողջությամբ բացառելու նպատակով։ |aliq.ge|

 

11։10- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական բժիշկը հայտարարել է, որ նախագահի համար նոր տեսակի կորոնավիրուսի թեստ անցկացնելու անհրաժեշտություն չկա: Նրա խոսքով՝ Թրամփն օրերս բրազիլական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ սահմանափակ շփում է ունեցել այն մարդու հետ, որի մոտ երեք օր անց վիրուսի ախտանշաններ են հայտնաբերվել։ 
|tert.am|

 

10։55- Այսօր՝ քնելուց առաջ, մտածեք այն օրվա մասին, թե երբ կրկին դուրս կգանք փողոց: Այն մասին, թե երբ կրկին կգրկախառնվենք, իսկ ընտանիքով առևտուր անելու հնարավորությունը իրական տոն կթվա: Կմտածենք այն օրվա մասին, թե ինչպես մեր կյանք կվերադառնան սուրճը՝ սրճարաններում, գրկախառնությունները, միմյանց հպված մարդկանց լուսանկարները: Կմտածենք այն մասին, թե ինչպես իրողությունն անցյալ կդառնա, իսկ մեր բնականոն կյանքը՝ նվեր՝ անսպասելի և հիասքանչ: [Հռոմի Պապի ուղերձը՝ իտալացիներին] |armtimes.com|

 

10։50- Չինաստանում կորոնավիրուսից առաջացած թոքաբորբով վարակումների ընդհանուր թիվը հասել է 80.824-ի, մեկ օրում 1430-ը բուժվել է։ Զոհերի ընդհանուր թիվը հասել է 3189-ի: |aysor.am|

 

10:35- Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել մարտի 16-ից փակել բոլոր դպրոցնելրը COVID-2019 կորոնավիրուսային վարակի պատճառով: Երկրի կառավարությունը նաև որոշել է ժամանակավորապես փակել կինոթատրոնները. թատրոնները, թանգարաններն ու գրադարանները: |tert.am|

 

10:32- Կոլումբիան կորոնավիրուսի պատճառով կփակի Վենեսուելայի հետ սահմանը։ Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ դիտարկում է Բրազիլիայի և Կոլումբիայի հետ սահմանները փակելու հարցը, սակայն երկրներին խնդրում է կորոնավիրուսի համաճարակի հետ կապված հարցերում համագործակցության եզրեր գտնել։ |tert.am|

 

10:17- ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Ցույ Տյանկայը Պետդեպարտամենտ է կանչվել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքերից հետո այն մասին, որ նոր կորոնավիրուսը Ուհան քաղաք կարող էին բերել ամերիկացի զինծառայողները: |tert.am|

 

10:15- Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի մոտ նոր տեսակի կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Այս մասին նա հայտարարել է կանադացիներին ուղղված ուղերձում։ Կանադայի վարչապետը հորդորել է երկրի բնակիչներին զերծ մնալ ճանապարհորդելուց։ 
|tert.am|

 

10:10- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունեց կորոնավիրուսի դեմ պայքարի աջակցման օրենդրական փաթեթը։ Այդ որոշումով կորոնավիրուսի թեստավորումը դառնում է անվճար, իսկ հիվանդներին ապաքինվելու համար կտարամադրվի վճարվող արձակուրդ։

 

10:00- Լատինական Ամերիկա կասեցնում է թռիչքները Եվրոպայից։

 

09:30-Լոնդոնի վազքի մարաթոնի օրը փոփոխվել է աշխարհում մեծ տարածում ստացող կորոնավիրուսի պատճառով: Մարաթոնը, որը նախատեսված էր ապրիլի 26-ին, տեղափոխվել է հոկտեմբերի 4-ին: |armenpress.am|

 

09:24- «Լիվերպուլ» ակումբը Պրեմիեր լիգայի հետաձգամն պատճառով դադարեցրել է մարզումները, իսկ ֆուտբոլիստներըը մարզավիճակ պետք է պահեն տանը: Անգլիայի առաջնությունը նախատեսված է վերսկսել ապրիլի 3-ին: Կատալոնական «Բարսելոնա»-ն ևս մարզումներ չի ունենա առաջիկա օրերին: |armenpress.am|

 

09:23- Սաուդյան Արաբիան 2 շաբաթվ կասեցնում է բոլոր միջազգային չվերթները։

 

09:21- Նորվեգական Cruise Line Holdings ընկերությունը, որն իրականացնում է մի շարք ծովային նավարկություններ, հայտարարել է, որ չեղարկում է բոլոր տեսակի ճանապարհորդությունները մարտի 13-ից մինչև ապրիլի 11-ն ընկած ժամանահատվածը։

 

09:20- Հարավարևելայան Ասիայի երկրները, այդ թվում՝ Վիետնամը, Կամբոջիան, Թաիլանդը, Ֆիլիպպիները, խստացնում են Եվրոպական երկրների հետ ավիահողորդակցությունը։

 

09։18- Կիրակի օրվանից Նոր Զելանդիա մուտք գործած յուրաքանչյուր ոք՝ ներառյալ քաաքացիներին ու մշտական բնակության իրավունք ունեցող անձինք, պարտադիր պետք է ինքնամեկուսանա 14 օրով։

 

09։17- Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ երկրում փակվում են բոլոր դպրոցները, աշակերտներն անցնում են առցանց ուսուցման, ինչքանով դա հնարավոր կլինի։

 

09։16- Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել նաև Սուրինամում։

 

09։15- Ուրուգվայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։

 

09։05- Կանադան փակում է խորհրդարանը։ Վարչապետ Թրուդոն կոչ է արել Կանադայի քաղաքացիներին զերծ մնալ ցանկացած տեսակի ճանապարհորդություններից։

 

09։04- Ուզբեկստանը կասեցնում է ավիահողարդակցությունը Ֆրանսիայի, Իսպանիայի ու Միացյալ Թագավորության հետ, ինչպես նաև արգելում է Իտալիայի, Իրանի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Հարավային Կորեայի ու Չինաստանի քաղաքացիների մուտքը երկրիր։

 

09։03- Բոսնիան մտցնում է պատրադիր 2-շաբաթյա կարանտին երկիր վերադարձող բոլոր բոսնիացիների համար։

 

09։02- Կիպրոսը 2 շաբաթով արգելում է բոլոր օտարերկրացիները մուտքը երկիր։

 

09։00- Հարավային Աֆրիակայում գտնվող Էսվատինի պետությունում, որը նախկինում կոչվում էր Սվազիլենդ, գրանցել է հիվանդության առաջին դեպքը։ Ախտահարվածը 33 տարեկան կին է, որը փետրվարի վերջին վերադարձել է ԱՄՆ-ից։

 

08։58- Մավրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը։

 

08։57- Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկում է հաջորդ շաբաթվանից բոլոր զանգվածային միջոցառումներն արգելոլու մասին որոշումը։

 

08։55- Մարտի 14-ի դրությամբ աշխարհում գրացվել է

  • կորոնավիրուսով վարակման 145,810 դեպք (18 ժամում` + 10,492 դեպք),
  • կորոնավիրուսի վարակից բուժվելու 72,530 (18 ժամում` + 2,885 դեպք),
  • մահվան 5,436 4․981 դեպք (18 ժամում` + 455 դեպք),

Վիրուսի առկայությունը հաստատված է 139 երկրում (18 ժամում + 19 երկիր)։

 

08:42- ԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան դարձել է կորոնավիրուսի պանդեմիայի էպիկենտրոն։ Օրեցօր բազմաթիվ երկրներ իրենց սահմանները փակում են օտարերկրացիների համար, իսկ երբեմն նաև սեփական քաղաքացիների նկատմամբ, որոնք վերադառնում են օտարերկրյա պետություններից։ |hetq.am|

 

08:40- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ դրություն է հայտարարել նոր տիպի կորոնավիրուսի պատճառով։ Նա հանձնարարել է բացել արտակարգ կենտրոններ յուրաքանչյուր նահանգում, իսկ հիվանդանոցներին՝ մշակել ու կիրառել արտակարգ իրավիճակներում գործողությունների պլան։ Երեկվա դրությամբ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1629 դեպք, 41 մարդ մահացել է։ |armenpress.am|

 

08:35- Երկու օրից Ուկրաինան ժամանակավորապես կփակի արտասահմանցիների մուտքը երկիր, ինչը պայմանավորված է արագորեն տարածվող կորոնավիրուսով։ Արտասահմանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիներին հնարավորություն կտրվի վերադառնալ հայրենիք, սակայն բոլոր նրանք, որոնք վերադարձել են վիրուսի օջախ հանդիսացող երկրներից, կհետազոտվեն և կգտնվեն մշտական հսկողության տակ։ Երկրում գրանցվել է մահվան առաջին դեպքը։ Մահացածը վերջերս էր վերադարձել Լեհաստանից։ |hetq.am|

 

08:30- Աֆրիկյան 54 պետություններից կորոնավիրուսով վարակակիր ունեն արդեն 18-ը։

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.03.20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.03.20 (թարմացվող)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել