Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 07․04․20 (թարմացվող)
00:49 - 08 ապրիլի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 07․04․20 (թարմացվող)

0։00- Իսպանիայում ապրիլի 7-ին արձանագրվել է վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից մահացության նվազագույն ցուցանիշը:
Վրջին 24 ժամում Իսպանիայում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 556 մարդ: Այց ցուցանիշը նվազում է հինգերորդ օրն անընդմեջ:
Ընդհանուր առմամբ, մահացության ցուցանիշը երկրում կազմում է 13 897 մարդ, վարակվածներինը՝ 135 586 մարդ: Վարակման նոր դեպքերի ցուցանիշն այսօր կազմել է 3836 մարդ: Ներկա պահին ակտիվ վարակակիր են 83 406-ը: |Worldometers||tert.am|


23։48- Չինաստանի Հուբեյ կենտրոնական նահանգի Ուհան քաղաքի իշխանությունները չեղարկել են քաղաքից դուրս գալու արգելքը:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին, արգելքը դադարել է գործել չորեքշաբթի օրվանից (երևանյան ժամանկով երեքշաբթի՝ 20:00-ից):  Քաղաքը, որտեղից դեկտեմբերին սկսել էր տարածվել նոր տեսակի կորոնավիրուսի վարակը, փակ է եղել 11 շաբաթ: |tert.am|


23։39- Ֆրանսիայում Covid-19-ից մահացության ցուցանիշը հասել է 10 328-ի, մեկ օրում վարակից մահացել է 1417 մարդ: 
Երկրում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 11 059 դեպք է արձանագրվել: Համաճարակի բռնկվան սկզբից ի վեր երկրում վարակվել է 109 069 մարդ: 
Ֆրանսիայի առողջապահության համակարգը ներկայացնող պաշտոնյան հայտնել է, որ երկիրը դեռ չի հասել համաճարակի գագաթնակետին: |Worldometers||tert.am|


22։45- Աֆրիկյան 54 պետություններից մնացել է միայն 3 երկիր, որտեղ մինչ օրս կորոնավիրուսի որեւէ դեպք չկա գրանցված:
Դրանցից մեկը Լեսոտոյի թագավորությունն է: Թեպետ վիրուսին դեռ չի հաջողվել սողոսկել այս պետության սահմաններից ներս, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով, մարտի 30-ից այս փոքր  լեռնային պետությունը՝ մոտ 2 միլիոնից էլ պակաս բնակչությամբ, սահմանել է 25-օրյա կարանտին: Լեսոտոն դարձել է Աֆրիկայի առաջին պետությունը, որն ամբողջությամբ փակել է իր արտաքին սահմանները՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով: COVID-19 վարակի ոչ մի դեպք չի գրանցվել նաեւ Սան-Տոմե եւ Պրինսիպիում: Համաճարակից զերծ մնացած աֆրիկյան երրորդ պետությունը Կոմորիի կղզիներն են: |armtimes.com|


21։49- Ողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 80 945 մարդ: 
Կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալների համաձայն, կազմում է 1 397 388 մարդ, որոնցից 300 601–ն ապաքինվել են: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 1 017 892 մարդ:
Covid-19-ից ամենից շատ տուժած երկիրն ԱՄՆ-ն է, որտեղ վարակվել է 386 011 մարդ, ապա Իսպանիան (140 511 վարակված), Իտալիան (135 586), Գերմանիան (105 604), Ֆրանսիան (98 010), Չինաստանը (81 740), Իրանը (62 589), Մեծ Բրիտանիան (55 242), Թուրքիան (34 109):


20:47- Միացյալ Թագավորության առողջապահության և սոցիալական խնամքի վարչությունը հայտնել է երկրի տարածքում կորոնավիրուսի տարածման և հիվանդությունից մահացության վերջին տվյալները: Մեկ օրում Մեծ Բրիտանիայում 786 մարդ է մահացել՝ համաճարակի բռնկման սկզբից ի վեր մահացության ցուցանիշը հասցնելով 6159-ի: Ապրիլի 7-ի տվյալներով՝ վարակվածների թիվը հասել է 55 242-ի: Նշվում է, որ նախօրեին 14 006 թեստ է կատարվել երկրի տարածքում: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 48 948 մարդ: |The Guardian||tert.am|


20:20- Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածությունից 133 մարդ է մահացել: 
Երկրի առողջապահության նախարար Քիանուշ Ջահանփուրը հայտնել է, որ մահացության ցուցանիշը համաճարակի բռնկման պահից ի վեր կազմել է 3 872 մարդ: Վարակման 2089 նոր դեպք է արձանագրվել մեկ օրում՝ ընդհանուր թիվը հասցնելով 62 589-ի: Երկրում մինչ օրս ապաքինվել է 27 039 մարդ, ակտիվ վարակակիր են 31 678-ը: Իրանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 19-ին Ղոմ նահանգում: |Worldometers||tert.am|


20:07- Միացյալ Նահանգներում Covid-19 կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվը հասել է 11 013-ի:  Երկրի ողջ տարածքում համաճարակի բռնկման սկզբից մինչ օրս կորոնավիրուսով վարակվել է 369 522 մարդ: Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 19 874 մարդ: Ներկա պահին ակտիվ վարակակիր են 338 635-ը: |Worldometers||tert.am|


19:45- Աշխարհում կորոնավիրուսից բուժվող անձանց թիվը հատել է 1 միլիոնի շեմը։ Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ նրանց 5 տոկոսի վիճակը ծանր է։ Այս պահին աշխարհում կորոնավիրուսից բուժում է ստանում 1 մլն 2 հազար 987 մարդ, որոնցից 955 հազար 311–ը հիվանդությունը տանում են թեթև, 47 հազար 676–ը` ծանր։ |armenpress.am|


18:30- Վրաստանում կորոնավիրուսով վարակված ևս մեկ պացիենտ է մահացել: Այս մասին քիչ առաջ հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն: Մահացածը 86-ամյա կին է, ով բուժվում էր ինֆեկցիոն հիվանդանոցում: Նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիորուսի հետևանքով մահացել է 3 մարդ: Մի քանի օր առաջ Համալսարանական հիվանդանոցում մահացան 81 և 73-ամյա պացիենտներ, որոնք բացի կորոնավիրուսից ունեին այլ հիվանդություններ: |aliq.ge|


17։14-  Պետություններն աստիճանաբար կսկսեն իրականացնել իրենց գործառույթները, բայց եթե դուք ձգտում եք վերադառնալ նախահամավարակային վիճակի, դա կարող է երբևէ տեղի չունենալ, քանի որ վտանգը դեռ առկա է։ Եթե «նորմալ» նշանակում է ապրել այնպես, կարծեք թե կորոնավիրուսը երբեք չի եղել, չեմ կարծում, որ դա կլինի այնքան ժամանակ, մինչև մենք չկարողանանք ամբողջովին պաշտպանել բնակչությանը։ Վերջնակետը կլինի պատվաստամիջոցի ստեղծումը։ [ Ամերիկացի բժիշկ-համաճարակաբան, Սպիտակ տան կողմից ստեղծված կորոնավիրուսի դեմ պայքարի թիմի անդամ Էնթոնի Ֆաուչի] |aljazeera.com|

 

15։41-  Իրանում կորոնավիրուսի ապրիլի 7-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.
Վարակակիրների թիվն ավելացել է 2.089-ով
Ընդհանուր՝ 62.589
Մահացածների թիվն ավելացել է 133-ով
Ընդհանուր՝ 3.872
Ապաքինվածների թիվն ավելացել է 2.803-ով
Ընդհանուր՝ 27.039
[Իրանում ՀՀ դեսպանություն]

 

14։59-  Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1154֊ով։  Ներկայում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 7 հազար 497։ Վարակի դեպքերը գրանցվել են երկրի 81 շրջաններում։  Ապաքինվել է 494 մարդ։ Մահերի Ընդհանուր թիվը կազնում է 58։ |armenpress.am|

 

14։04- «Ուզում եմ հայտնել շնորհակալությունս առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներին ձեր անձնուրաց նվիվածության ու ջանքերի համար մարդկանց առողջությունը պաշտպանելու և բարելավելու ձեր կարևորագույն գործում»։ [Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ 2-րդ թագուհու այսօր շնորհակալական նամակը՝ աշխարհի բոլոր բուժաշխատողներին Առողջապահության օրվա կապակցությամբ]

 

11։57- Խաղաղությունը դա զուտ պատերազմի բացակայությունը չէ։ Կորոնավիրուսով պայմանավորված սահամանափակումների պատճառով շատ կանայք բախվում են բռնության հետ այն վայրում, որը պետք է լիներ ամենաանվտանգը՝ իրենց տներում։ Այսօր ես կոչ եմ անում, որ աշխարհի տներում խաղաղություն լինի։ Ես կոչ եմ անում բոլոր երկրների կառավարություններին կանանց անվտանգության հարցը դարձնել համավարակի դեմ պայքարի կարևորագույն խնդիրներից մեկը։ [ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերես]

 

11։52-  Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտին հայտարարել է, որ կառավարությունը 400 միլիարդ եվրոյի չափով օգնության ծրագիր է ընդունել, որը կուղղվի կորոնավիրուսից տուժածների տնտեսական աջակցության համար, ինչպես նաև ժամանակավորապես կասեցվել են մի շարք հարկային վճարումներ։ |ansa.it|

 

11։49- Եվրոպայում կորոնավիրուսի տարածման տեմպերը դանդաղելուց հետո Դանիան ևս աստիճանաբար կսկսի թուլացնել երկրում մտցված սահմանափակումները։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Մետ Ֆրեդերիկսենը։ Վարչապետն ասել է, որ եթե դանդաղեցման միտումը շարունակվի, ապա ապրիլի 15-ից կսկսեն աշխատել մանկապարտեզներն ու նախակրթարանները։ |bloomberg.com|

 

11։45- Չինաստանն ընդլայնում է սահմանային վերահսկողության միջոցառումները, որպեսզի կանխի կորոնավիրուսի ներթափանցումը երկիր:  Որոշում է կայացվել սահմանային հատումների  սահմանափակման վերաբերյալ, ինչը հագեցրել է մեծ թվով այցերի կրճատման: Սահմանային հատումները կատարվում են խիստ անհրաժեշտության դեպքում: Եվ այդ պարագայում քաղաքացիները համապատասխան ուժեղացված ստուգում են անցնում: |armenpress.am|

 

11։32- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ապրիլի 7-ի ժամը 10:00-ի դրությամբ ավելացել է ևս 7-ով, հասնելով՝ 195-ի:  195 վարակվածներից 39-ը արդեն առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից, երկուսը մահացել է։
Կարանտինային ռեժիմում այս պահին գտնվում է 4735 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 383 պացիենտ: |aliq.ge|

 

10։57- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 347 հազար 631-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 74 հազարը: Ապաքինվել է ավելի քան 286 հազար մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 367 հազար 650 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 10 հազար 943-ը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 136 հազար 675: Իսպանիայում մահերի ընդհանուր թիվը 13 հազար 341 է: |armenpress.am|

 

10։53- Թուրքիայում ապրիլի 6-ի երեկոյան ամփոփված վերջին տվյալների համաձայն՝ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) երկրում մահացել է ևս 75 մարդ։ Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 30.217 հաստատված դեպք և մահվան 649 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարվել է 202.845 թեստավորում և ապաքինվել 1326 հիվանդ։[ է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջա] |ermenihaber.am|

 

10։04- Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչներին զեկուցել է երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մտադրության մասին։ Արտակարգ դրության հայտարարումից հետո նախատեսվում է, որ ժամանցային հաստատությունները, ինչպես նաև գրադարանները, դպրոցները, համալսարանները, վարսավիրանոցները զերծ կմնան այս ժամանակահատվածում աշխատանքից կամ զգալիորեն կնվազեցնեն իրենց աշխատաժամանակը։ |tert.am|

 

09։44-  Չինաստանում հունվարից հետո առաջին անգամ չի գրանցվել COVID-19 վիրուսով պայմանավորված մահ։ Երեքշաբթի օրը Առողջապահության ազգային հանձնաժողովը հաղորդել է, որ Չինաստանում գրանցվել է վարակի 32 նոր դեպք, որոնք բոլորն էլ բերովի են, ինչպես նաև՝ 30 ասիմպտոմ դեպք։ |theguardian.com|

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 07.04․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 06․04․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել