Նորաստեղծ բիզնեսի համար պետությունը կստեղծի տեղեկատվական կայք
14:07 - 03 մայիսի, 2019

Նորաստեղծ բիզնեսի համար պետությունը կստեղծի տեղեկատվական կայք

Բիզնես սկսել ցանկացող քաղաքացիների համար սեպտեմբեր ամսից կգործարկվի կայք, որում կտեղադրվեն ձեռնարկատիրական գործունեության պլանավորման, մեկնարկի, կառավարման և ընդլայնման փուլերում գտնվող ՓՄՁ-երի համար անհրաժեշտ ողջ տեղեկությունն ու խորհրդատվությունը: Ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Աշխատանքի մեջ է և շուտով կհրապարակվի նոր էլեկտրոնային կայք, որտեղ ինտերակտիվ կերպով պարզաբանող նյութեր, տեղեկություններ կհրապարակվեն, որոնք հետաքրքրված կազմակերպություններին կհուշեն, թե ինչպես կարող են ավելի արագ անցնել այն ճանապարհը, որն անհրաժեշտ է գաղափարից մինչ բիզնես ստեղծելը»,-ասաց նախարարը:

Հարթակի բաժիններում պարբերաբար կպատրաստվեն և կտեղադրվեն ձեռնարկատիրությանն առնչվող թեմատիկ ուսուցողական և պարզաբանող նյութեր, օրինակելի բիզնես մոդելներ և ձեռնարկներ: Հարթակը կունենա գործարար ծրագրերի մշակման առցանց գործիքներ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել