Նյու Յորքի քաղաքապետը կոչ է արել ԱՄՆ կառավարությանը «արթնանալ»  և ամբողջ երկրում ապահովել բժշկական դիմակների ու ախտահանիչների անհրաժեշտ քանակությունը
18:45 - 15 մարտի, 2020

Նյու Յորքի քաղաքապետը կոչ է արել ԱՄՆ կառավարությանը «արթնանալ» և ամբողջ երկրում ապահովել բժշկական դիմակների ու ախտահանիչների անհրաժեշտ քանակությունը

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլասիոն կոչ է արել ԱՄՆ կառավարությանը «արթնանալ» ու ընդլայնել թեստավորման հնարավորությունները և ամբողջ երկրում ապահովել բժշկական դիմակների ու ախտահանիչների անհրաժեշտ քանակությունը։

«Եթե ֆեդերալ կառավարությունը չի գիտակցում, որ այս իրավիճակն արդեն հավասարազոր է պատերազմի, ապա նահանգներն առանձին-առանձին, և տեղական ինքնակառավարման մարմիններն ինքնուրույն չեն կարող իրականացնել անհրաժեշտ միջոցառումները», - նշել է քաղաքապետը։

 

Աղբյուրը՝ cnbc.com:

Լիլիթ Հարությունյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել