Մոսկվայում երեկվա ակցիայի ժամանակ բոլոր բերման ենթարկվածները բաց են թողնվել՝ բացի 4-ից. ՌԴ ՆԳՆ |tert.am|
06:52 - 13 հունիսի, 2019

Մոսկվայում երեկվա ակցիայի ժամանակ բոլոր բերման ենթարկվածները բաց են թողնվել՝ բացի 4-ից. ՌԴ ՆԳՆ |tert.am|

tert.am։ Մոսկվայի ոստիկանական բաժանմունքներից ազատ են արձակվել երեկ ՌԴ մայրաքաղաքում հաջակցություն «Մեդուզա» գործակալության լրագրող Իվան Գոլունովի անցկացված ակցիայի ժամանակ բոլոր բերման ենթարկվածները՝ բացի 4 հոգուց, գրում է meduza.io-ն՝ ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությանը հղումով:

Դեռ 4 մարդ գտնվում է ոստիկանությունում: Միևնույն ժամանակ, որոշ բերման ենթարկվածներ ասել են, որ բաժանմունքներում ավելի շատ մարդ կա, քան նշվում է:
Հաղորդվում է, որ երեկ բերման է ենթարկվել առնվազն 513 մարդ:

Մոսկվայի կենտրոնում երեկ հաջակցություն օրերս կալանավորված և 2 օր առաջ կալանքից ազատված ռուսական «Մեդուզա» գործակալության լրագրող Իվան Գոլունովի և ընդհանուր առմամբ քրեական գործերի կեղծման դեմ երթ էր անցկացվել, որի ժամանակ մասնակիցներին բերման էին ենթարկել՝ զանգվածային միջոցառումների անցկացման կարգի խախտման համար: Նշվում է, որ երթի անցկացումը չի համաձայնեցվել քաղաքային իշխանությունների հետ: Ոստիկանությունը նաև հայտնել է, որ ակցիային մասնակցել է մոտ 1200 մարդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել