Մխիթար Հայրապետյանը հանդիպել է թատրոնների տնօրենների հետ
14:10 - 05 փետրվարի, 2020

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է թատրոնների տնօրենների հետ

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հանձնաժողովի պատգամավորներ Հարություն Բաբայանի ու Արթուր Մանուկյանի հետ փետրվարի 5-ին ընդունել է թատերական ոլորտի ներկայացուցիչներին՝ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի գլխավորությամբ:

Ինչպես  տեղեկացրին ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գրասենյակից, հանձնաժողովի ու թատրոնների ղեկավարների՝ շուրջ մեկ տարի առաջ մեկնարկած համատեղ աշխատանքն արդեն իսկ հաջողության պատմություն ունի. նախորդ գարնանը մշակութային գործիչները բարձրացրել էին իրենց հուզող որոշ հարցեր, որոնք ավելի ուշ լուծում են ստացել: Այս անգամ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը կրկին վերահաստատել է իր՝ նախորդ հանդիպումներին հնչեցրած միտքը՝ բաց են բոլոր առաջարկները լսելու և մշակութային կյանքն աշխուժացնելուն միտված բոլոր նախաձեռնություններին աջակցելու հարցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել