Միշտ չէ, որ Վենետիկի հանձնաժողովը նման խիստ մտահոգություն է հնչեցնում |lragir.am|
11:25 - 31 հոկտեմբերի, 2019

Միշտ չէ, որ Վենետիկի հանձնաժողովը նման խիստ մտահոգություն է հնչեցնում |lragir.am|

lragir.am։ Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ

Տիկին Զոհրաբյան, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն հանդես է եկել հայտարարությամբ և հարցազրույցով։ Դրա վերաբերյալ իշխանության ներկայացուցիչները նշում են, որ Բուքիքիոն նույնպես խոսում է ՍԴ-ում առկա խնդիրների մասին։ Դուք ի՞նչ տպավորություն ունեք այդ հայտարարությունից ու հարցազրույցից։

Ինձ համար Բուքիքիոյի հայտարարության մեջ որևէ արտառոց բան չկար։ Հայտարարությունը ես համարում եմ դիվանագիտական թույլատրելի շրջանակներում բավականաչափ կոշտ, և անկախ նրանից, թե իրեն այցելած իշխանության այս կամ այն ներկայացուցչին ինչքան և ինչպես է ժպտում Բուքիքիոն, նրանց դիրքորոշումը միանշանակ է՝ իշխանության որևէ ճյուղ իրավունք չունի խառնվելու դատական իշխանությանը։

Սա շատ հստակ էր։ Իրենց դիրքորոշումը ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենք քանիցս հայտնել են և քանիցս կոչ են արել չփորձել քաղաքական գործիքներով լուծել իրավական հարցերը։ Եթե մեր հարգարժան իշխանությունը Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը համարում է քարտ բլանշ քաղաքական հարցերով լուծելու ՍԴ-ի շուրջ թնջուկը, ուրեմն կամ ես հայերենին չեմ տիրապետում, կամ ես չեմ հասկանում այն, ինիչ կարդացել ու հասկացել ենք բոլորս։

Բուքիքիոյի հայտարարությունում և հարցազրույցում դուք տողատակերում տեսա՞ք, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Ոչ, ես այդպիսի տողատակ չեմ տեսել, բայց ես տեսել եմ մտահոգություն ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ես տեսել եմ կրկնակի մտահոգություն, որ հանկարծ փորձ չարվի այս իրավիճակը լուծել ոչ իրավական գործիքներով։ Սա բավականաչափ խիստ մտահոգություն է և միշտ չէ, որ Վենետիկի հանձնաժողովը նման խիստ մտահոգություն է հնչեցնում։

Իշխանության ներկայացուցիչներ էլ կան, որ հիշեցնում են, թե ով է Բուքիքիոն։ Նշվում է, որ նա այն մարդն էր, որ հավանություն տվեց գործող Սահմանադրությանը, որ նախորդ իշխանությունների հետ շատ ջերմ հարաբերություններ ունի։

Գիտեք, իշխանության որոշ ներկայացուցիչներ ինձ հիշեցնում են ՀՀԿ-ին, որ երբ որևէ միջազգային կառույց իրենց քիմքին հարիր հայտարարություն չէր անում, ասում էին՝ Բուշի վարսավիրը, չգիտեմ ում չստիկ կարողը կամ սաունայի մասաժիստը։ Ես նոր իշխանությանը խորհուրդ եմ տալիս ձերբազատվել այդ հանրապետական մշտական գործելաոճից։ Բուքիքիոն միջազգային մակարդակով հարգված իրավաբան է և եթե ինչ-որ բան ասում է, դա չի ասում նրա համար, որ ինչ-որ մեկի հետ ունեցել է աշխատանքային հարաբերություններ կամ ինչ-որ մեկին ուզում է հաճոյանալ։ Պետք չի ամեն ինչ չափել սեփական արշինով, չի կարող լինել այդպիսի բան այն պարզ պատճառով, որ ուղղակի չի կարող լինել։

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել