Միլանի «Լա Սկալա»-ն կբացվի սեպտեմբերին |shantnews.am|
23:54 - 29 ապրիլի, 2020

Միլանի «Լա Սկալա»-ն կբացվի սեպտեմբերին |shantnews.am|

shantnews.am: Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնը պատրաստվում է դռները բացել սեպտեմբերից, սակայն հստակ ամսաթիվ դեռևս չի նշվել: Այդ մասին հաղորդում է Corriere della Sera-ն՝ վկայակոչելով թատրոնի տնօրինությունը:

Ինչպես հաղորդվում է, արդեն ընտրվել են այն ստեղծագործությունները, որոնք հնչելու են բացման առաջին համերգին։

Աղբյուրի հաղորդմամբ՝ կհնչեն Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը» և Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան:

«Ռեքվիեմը» նվիրված է լինելու կորոնավիրուսի զոհերին, իսկ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան՝ կորոնավիրուսի դեմ խորհրդանշական հաղթանակին: Ի դեպ, 9-րդ սիմֆոնիայի ընտրությունը պատահական չէ, քանի որ սիմֆոնիայի 4-րդ մասը, որ կոչվում է «Ձոն ցնծության», դարձել է Եվրամիության հիմնը:

Համերգներ են նախատեսված նաև Բերգամոյում և Բրեշիայում՝ Իտալիյում համավարակից ամենաշատը տուժած քաղաքներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել