Մեր խմբակցությունում, բոլորն աշխատում են դրական փոփոխությունների ուղղությամբ․ Լիլիթ Մակունց |24news.am|

10:16 - 14 մարտի, 2019

«Իմ քայլը» դաշինքի բոլոր պատգամավորներն աշխատում են դրական փոփոխությունների ուղղությամբ։ Այդ մասին խորհրդարանում ամենամեծ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` մեկնաբանելով Արսեն Թորոսյանի հայտարարությունը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում` նշելով, որ տպավորություն ունի՝ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում երկրի առողջապահական համակարգում։
«Մեր խմբակցությունում, իհարկե, բոլորն աշխատում են դրական փոփոխությունների ուղղությամբ։ Իսկ հավելյալ մեկնաբանությունների համար, կարծում եմ, արժի դիմել պարոն Թորոսյանին»,- նշել է Մակունցը, ապա հավելել, որ այդ հարցի շուրջ «թեժ քննարկումներ» չեն եղել, զրույց է եղել խմբակցության ներսում, որի հրապարակումը էթիկայի նորմերի խախտում է։ 

Մակունցը հրաժարվել է թեման մեկնաբանել` միայն նշելով, որ իրեն վերագրված խոսքերը չեն համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք՝ Արսեն Թորոսյանը գրել էր, որ տպավորություններ ունի՝ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում տեսնել երկրի առողջապահական համակարգում։

24news.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել