Մեր առաջարկությունը կառավարությանը լինելու է՝ երկարացնել արտակարգ դրությունը․ Արսեն Թորոսյան
17:11 - 10 ապրիլի, 2020

Մեր առաջարկությունը կառավարությանը լինելու է՝ երկարացնել արտակարգ դրությունը․ Արսեն Թորոսյան

Վերջին օրերին մենք տեսնում ենք, որ հաստատաված դեպքերի թիվը անկում է ապրել և դա արտակարգ դրության և վերջին 2 շաբաթվա ավելի խիստ սահմանափակումների ռեժիմի հետևանքն է, որը սակայն խնդիր ունի պահպանման։ Տեսնելով ցածր թվեր՝ մենք չպետք է «թուլանանանք»։  Ցածր թվել ունենալով, սակայն, մենք ունենք աղբյուրների բազմազանություն, երբ հաստատված դեպքերը տարբեր աշխարհագրական և այլ աղբյուրներից են։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը խնդրահարույց համարեց, այն որ կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանը շատ երկար է տևում և նույնիսկ այն դեպքում, երբ վարակվածը որևէ գանգատ չունի՝ վիրուսը նրա օրգանիզմում շատ երկար է ապրում։ Հետևաբար, հետևություններ անելու համար շատ վաղ է և  չպետք է կորցնել զգոնությունը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի բուժում են ստանում գանգատներ չունեցող պացիենտները՝ Թորոսյանն ասաց․

«Այո՛, ճիշտ է, որ կորոնավիրուսով վարակվածների 80 տոկոսի դեպքում չի պահանջվում բուժում կամ բուժումն արվում է տնային ռեժիմում։ Շատ երկրներ անցել են այդ ռեժիմին, բայց մենք դեռ այդ ռեժիմին չենք անցել և, հետևաբար, տնային կամ թեթև բուժման համար դեղորայք չկա։ Ի՞նչ դեղի մասին է խոսքը, եթե բուժման կարիք չկա, կամ օրինակ բուժումը ենթադրում է սովորական ջերմիջեցնողներ, օրինակ՝ պարացետամոլի ընդունում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ չհասնենք այդպիսի ռեժիմի, բայց երբ որ կհասնենք դրան, մենք խորհուրդներ կտանք այն քաղաքցիներին, ովքեր կունենան թեթև վիճակ։ Այդ խորհուրդները ստանդարտ են․ հեղուկներ, ջերմիջեցնողներ, ուրիշների հետ չշփվել և այլն»։

Այն հարցին, թե արդյոք կորոնավիրուսի  դեմ պայքարիում ներգրավված բուժաշխատողերը հավելյալ վճարվում են, Թորոսյանն ասաց, որ բուժաշխատողները պատշաճ վարձատրվում են՝ հիմանականում պետական բյուջեի միջոցներով։ Ֆինանսավորվում են նաև այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են նվիրատվությունները։ 1700  և ավելի բուժաշխատող է ներգրավված այս գործում։

«Մեր առաջարկությունը  կառավարությանը լինելու է՝ երկարացնել արտակարգ դրությունը։ Իհարկե, որոշումը կընդունվի՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ։ Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի, և  մենք ներքուստ բոլորս պետք է ընդունենք սա։ Նույնիսկ, եթե արտակարգ դրության ռեժիմը հանվի,  չի նշանակում, որ ամեն ինչ պետք է վերադառնա նախկին ռիթմին։
Երբ ասում եմ, որ դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի, նկատի ունեմ առնվազն 1-2 տարի»,- արտակարգ դրության ժամկետի երկարաձգման վերաբերյալ ասաց նախարարը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել