Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում կկայանա «Հաջորդ կայարանը՝ Մանկություն» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը |armenpress.am|
07:30 - 01 հունիսի, 2019

Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում կկայանա «Հաջորդ կայարանը՝ Մանկություն» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը |armenpress.am|

Արմենպրես։ Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում կկայանա «Հաջորդ կայարանը՝ Մանկություն» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը։

Ինչպես հայտնեց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը, լուսանկարները «կպատմեն», թե ինչպես են երեխաները կառավարում մետրոպոլիտենի աշխատանքները՝ լինելով գանձապահ, շարժասանդուղքի հերթապահ, մեքենավար, կարգավար և այլն։

Տոնական տրամադրությունը կամբողջացնի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչող մանկական երաժշտությունը:

Երևանի մետրոպոլիտենի ողջ անձնակազմը մաղթում է երեխաներին խաղաղ, անհոգ և երջանիկ մանկություն, բարօրություն և արժանապատիվ ապագա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել