tert.am։ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Միացյալ Նահանգների հետ լարված հարաբերությունների ֆոնին հայտարարել է, որ Թեհրանը չի փորձում միջուկային զենք ստեղծել:
Ինչպես նշում է rferl.org-ը, Զարիֆն այս թվիթերյան գրառումն արել է նրանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Տոկիոյում հայտարարել է, որ ԱՄՆ չի ցանկանում Իրանում իշխող ռեժիմի փոփոխության հասնել և ցանկանում է միայն այնպես անել, որ Թեհրանը միջուկային զենքեր չարտադրի:
«Ես ամենևին էլ չեմ ցանկանում վնասել Իրանին: Ես ցանկանում եմ, որ Իրանն ասի «ոչ մի միջուկային զենք»»,-ԱՄՆ նախագահի խոսքը մեջբերում է The Hill-ը:
Նա ենթադրել է, որ ամերիկյան կողմն ի վերջո համաձայնության կգա Թեհրանի հետ:
«Կարծում եմ Իրանն ահռելի տնտեսական ներուժ ունի և սպասում եմ այն պահին, երբ թույլ կտամ Իրանին բեմ վերադառնալ ու ցույց տալ այդ ներուժը: Նրանք հրաշալի ժողովուրդ են: Իրանը ներկայիս ղեկավարությամբ հրաշալի երկիր լինելու հնարավորություն ունի: Մենք ռեժիմի փոփոխության հասնելու ձգտում չունենք: Ուզում եմ, որ դա պարզ լինի: Մենք ցանկանում ենք վերացնել միջուկային զենքերը»,-հայտարարել է Թրամփը:
comment.count (0)