Մեծ Բրիտանիան 330 միլիարդ ֆունտ ստերլինգ կտրամադրի կորոնավիրուսից տուժած բիզնեսին |hetq.am|
14:30 - 18 մարտի, 2020

Մեծ Բրիտանիան 330 միլիարդ ֆունտ ստերլինգ կտրամադրի կորոնավիրուսից տուժած բիզնեսին |hetq.am|

hetq.am: Բրիտանական կառավարությունը որոշել է 330 միլիարդ ֆունտ ստերլինգ տրամադրել բիզնեսին աջակցելու նպատակով, որոնք տուժել են կորոնավիրուսի համաճարակից։ Այդ մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով երկրի ֆինանսների նախարար Ռիշի Սունաքին։ Տրամադրվող գումարը կազմում է Միացյալ Թագավորության ՀՆԱ-ի 15 %-ը և երկրի բյուջեի շուրջ ⅓-ը։ 

Սունաքի խոսքերով՝ այդպիսի մասշտաբների օգնությունն անհիմն կլիներ մի քանի շաբաթ առաջ։ «Կորոնավիրուսն արտակարգ իրավիճակ է և՛ հանրային առողջության և՛ տնտեսության համար, կառավարությունը կաջակցի ցանկացած բիզնեսի, թե՛ մեծ, և թե՛ փոքր»,- հայտարարել է նախարարը։ 

Եթե այդ գումարը չհերիքի, Ռիշի Սունաքի խոսքերով, կառավարությունը կարող է հավելյալ ֆինանսական օգնություն տրամադրել։ «Ցանկացած ձեռնարկատեր, որին անհրաժեշտ կլինի վճարել վարձակալության, աշխատավարձերի վճարման և այլ ծախսերի համար, կարող է լավ պայմաններով ստանալ վարկ»,- հայտնել է նախարարը։

Մասնավորապես, կառավարությունը նախատեսում է աջակցել ավիաընկերություններին և օդանավակայաններին, որոնք առավել շատ են տուժել տարբեր երկրներում հայտարարված կարանտինի և սահմանների փակման պատճառով։ Կորոնավիրուսից էականորեն տուժել են նաև փաբերը, ակումբները և թատրոնները։ Նրանց կառավարությունը կտրամադրի մեկանգամյա դրամաշնորհներ, մինչև 25 000 ֆունտ ստերլինգ արժեքով, որպեսզի նրանք կարողանան դուրս գալ դժվարին ժամանակներից և չտուժել։ Մյուս փոքր բիզնեսները կարող են ակնկալել մինչև 10 000 եվրո արժողությամբ մեկանգամյա դրամաշնորհներ։ Բացի այդ, ենթադրվում է, որ բիզնեսը ժամանակավորապես կազատվի համայնքային հարկերից։

Կառավարությունը թույլատրել է նաև երեք ամիս չվճարել տուն ձեռքբերելու նպատակով հիփոթեքային վարկեր վերցրած քաղաքացիներին։

Ավելին՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել