Մարզերից հազարներով Երևան եկող քաղաքացիներին պետք է նույնականացնել. Միքայել Մելքումյանի կոչը կառավարությանը |aysor.am|
11:13 - 25 մարտի, 2020

Մարզերից հազարներով Երևան եկող քաղաքացիներին պետք է նույնականացնել. Միքայել Մելքումյանի կոչը կառավարությանը |aysor.am|

aysor.am: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում հանդես եկավ կառավարությանն ուղղված հրատապ կոչով:

«Մեր այն համաքաղաքացիները, ովքեր ձեռնարկությունների աշխատակիցեր չեն, հիմնարկներում գրանցված չեն, բայց տասնյակ հազարներով մարզերից գալիս են Երևան ամեն օր աշխատելու, կառավարությանը կոչ եմ անում այդ քաղաքացիներին արագ նույնականացնել», - ասաց նա:

Միքայել Մելքումյանը նշեց, որ այդ մարդիկ նպաստների համակարգում չկան, որևէ տեղ գրանցված չեն, բայց իրենց վաստակած օրվա հացով ապրում են, իսկ հիմա դա խաթարված է:

«Ես խոսել եմ փոխվարչապետի հետ, հիմա պետք է նրանց արագ նույնականացնել, որպեսզի գրանցվեն, քանի որ մարդ մի շաբաթ, տասը օր չի կարող «յոլա գնալ» առանց հաց», - ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել