Մարգրարիտա Գրիգորյանը նախքան հեռանալը ստորագրել է Հանրայինի ստեղծագործական հարցերով տնօրենի ազատման դիմումը
 |armtimes.com|
19:08 - 20 ապրիլի, 2020

Մարգրարիտա Գրիգորյանը նախքան հեռանալը ստորագրել է Հանրայինի ստեղծագործական հարցերով տնօրենի ազատման դիմումը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատու, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանն ազատվել է աշխատանքից։ 

Այս մասին հայտնեց Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Տիգրան Դանիելյանը: «Վարդան Հակոբյանն ազատման դիմում էր գրել, իսկ տնօրենն այն ստորագրել է»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը քիչ առաջ պաշտոնական հայտարարություն էր արել, որով տեղեկացրեց, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել