«Մատենադարանի» աշխատակցուհիները դժգոհ են իշխանությունների աշխատանքի մեթոդներից |news.am|
15:32 - 04 մարտի, 2020

«Մատենադարանի» աշխատակցուհիները դժգոհ են իշխանությունների աշխատանքի մեթոդներից |news.am|

Արհմիության և Հին հայկական ձեռագրերի «Մատենադարան» թանգարան-ինստիտուտի փոխգործակցությունը ցույց է տալիս, որ չնայած այն բանին, որ հեղափոխությունից հետո հայտարարվել էր օրենքի գերակայության ձեւավորման մասին, իրավիճակը չի փոխվել շատ կառույցներում, հատկապես` միջին օղակներում, եւ հանցավոր համագործակցությունը շարունակվում է: Այս մասին մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մատենադարանի» աշխատակից Գայանե Այվազյանը` պարզաբանելով, որ, մասնավորապես, խոսքն իրենց հաստատության մասին է:

Ըստ նրա, ղեկավարությունը` ի դեմս նոր Հոգաբարձուների խորհրդի, Կանոնադրությունը փոխելու նախաձեռնություն էր ձեռնարկել, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, քանի որ արձանագրությունը ստորագրվել էր 10 հոգու կողմից, իսկ այն ընդունելու համար անհրաժեշտ է 13 անդամի ստորագրությունը:մինչդեռ պետական ռեգիստեր է ներկայացվել արձանագրությունից քաղվածք, որի համաձայն 13 հոգի է ստորագրել այդ արձանագրությունը:

«Այս բոլոր տեղեկություններն ունենալով՝ մեր քաղաացիական պարտքը համարեցինք իրազեկել իրավապահներին: Դիմեցինք Գլխավոր դատախազություն: Ըստ էության, հիմա այդ գործը կոծկելու փորձ է արվում, բացատրությունն այն է, որ հանցակազմ չկա: Կենտրոն ոստիկանությունից ստացել են քրեական գործի հարուցումը մերժող նամակ, հիմքերը չափազանց անբավարար են»,- ասաց Գ. Ավագյանը:

Նա պարզաբանեց, որ ոստիկանությունից նամակ էր ստացվել գործ հարուցելը մերժելու վերաբերյալ, որը կբողոքարկվի:

Գ.Ավագյանը նշեց, որ մի քանի անգամ դիմել են ԿԳՄՍ նախարարություն,  սակայն միշտ ստանում են նմանատիպ  պատասխաններ:

«Վստահ չեմ, գուցե նախարարությանն իրեն թույլ չի տալիս հիմնադրամի ինքնավարության գործերին միջամտել, բայց ստանդարտ իրավիճակում չենք գտնվում, ինքնավարությունը բռնազավթված է: Երկրորդ, ըստ էության, հասկանում ենք, որ փակ շղթա է գործում. դիմումներ, նամակներ ես գրում, հասնում է մի օղակ,  նույն պատասխաններ ես ստանում, գլխավորապես տնօրինության պատասխաններն են: Առանց որևէ բացատրության մեր նամակներին պատասխան ենք ստանում տնօրինությունից»,- ասաց նա:

Ա.Ավագյանը տեղեկացրեց, որ կանոնադրական փոփոխությունների փաթեթ են մշակել, ավելի դեմոկրատական կառավարում կմտցնեն ինստիտուտում,  ներկայացնելու են այդ փաթեթը հոգաբարձուների խորհրդին, չգիտեն՝ ինչ արձագանքներ կլինեն:

Ավագյանն  ասաց, որ իրեն սպառնացել են, որ կարող են ազատել աշխատանքից, սակայան  տեղյակ է, որ  չեն կարող իրեն ազատել, քանի որ արհմիության անդամ է։ Արհմիության գործունեության շնորհիվ հասել են նրան, որ աշխատանքային պայմանագրերը դարձել են անժամկետ, այսինք վերականգնվել են իրենց մշտական հաստիքներում, կարող են ազատել այն դեպքում, երբ պատշաճ չեն կատարում իրենց աշխատանքը:

«Մատենադարանի» աշխատակից Ալլա Խառատյանը, իր հերթին, շեշտեց, որ արհմիության անդամների եւ ինստիտուտի ղեկավարության բոլոր հանդիպումներն անցել են լարված մթնոլորտում, ինչը պայմանավորված էր դժգոհությամբ չկարգավորված խնդիրներներ բարձրացնող մարմնի առկայությամն կապակցությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել