Մայրաքաղաքում վաղ առավոտից մեկնարկել է համաքաղաքային ծառատունկը. կտնկվի 7500 ծառ և թուփ
11:26 - 13 ապրիլի, 2019

Մայրաքաղաքում վաղ առավոտից մեկնարկել է համաքաղաքային ծառատունկը. կտնկվի 7500 ծառ և թուփ

Վաղ առավոտից մայրաքաղաքում մեկնարկած համաքաղաքային ծառատունկի ժամանակ կտնկվի շուրջ 7500 ծառ և թուփ: Վարչական բոլոր շրջանների ծառապատ տարածքներում ու գլխավոր փողոցների և պողոտաների հարակից հատվածներում միաժամանակ իրականացվում է նաև որոշակի ծառատեսակների համալրում:

Ծառատունկն իրականացվում է հասցեական ու բացառապես ոռոգման հնրավորություն ունեցող տարածքներում: 2019թ.-ին ընդհանուր առմամբ Երևանում 7.5 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի: Բնակիչների հետ միասին ծառատունկին մասնակցել են նաև տարբեր կազմակերպություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել