Մալաթիա-Սեբաստիայի բնակիչների բողոքը Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի հետ կապ չունի. ՏԿԵՆ
17:21 - 10 փետրվարի, 2020

Մալաթիա-Սեբաստիայի բնակիչների բողոքը Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի հետ կապ չունի. ՏԿԵՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարզաբանում  է ներկայացրել ճանապարհաշինական ծրագրի շուրջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների դժգոհությունների վերաբերյալ: Նախարարությունը հայտնում է, որ ճանապարհաշինության ծրագիրը, որի դեմ բողոքում են բնակիչները, Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի հետ որևէ առնչություն չունի։ Ներկայացնում ենք նախարարության պարզաբանումը.

«Հարգելի գործընկերներ, այսօր լրատվամիջոցներն անդրադարձել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների դժգոհություններին՝ նշելով‚ թե վերջիններս դեմ են Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցմանը։

Տեղեկացնենք‚ որ հիշատակված ճանապարհահատվածն առնչություն չունի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետ։ Նշված հատվածի վերակառուցման աշխատանքները կատարվում են «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել