ՄԱԿ-ում հաշվել են, թե որքան զրահամեքենա է Մոսկվան անցյալ տարի վաճառել Բաքվին |tert.am|
18:00 - 04 հունիսի, 2019

ՄԱԿ-ում հաշվել են, թե որքան զրահամեքենա է Մոսկվան անցյալ տարի վաճառել Բաքվին |tert.am|

tert.am: Միավորված ազգերի կազմակերպության աշխատակիցները սովորական սպառազինման գրանցամատյանի (UNROCA) տվյալներից հաշվել են զենքի քանակությունը, որը Ռուսաստանը 2018 թվականին մատակարարել է աշխարհի տարբեր երկրների:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-ռազմական նորությունների գործակալությունը», 2018-ին Ռուսաստանը 264 շարժական զենիթահրթիռային համակարգ է մատակարարել Բահրեյնին, 40 հետևակի մարտական մեքենա՝ Ադրբեջանին, 64 տանկ և երկու մարտական զրահապատ մեքենա՝ Վիետնամին, ինչպես նաև 10 կործանիչ և 72 կառավարվող հրթիռ՝ Չինաստանին:

Նշվում է, որ Ռուսաստանը նաև 1250 կառավարվող հրթիռ և դրանց արձակման համար նախատեսված սարքավորում, 80 շարժական զենիթահրթիռային համակարգ է մատակարարել Հնդկաստանին: Տվյալները մեջբերվում են Ռուսաստանի 2018-ի պաշտոնական զեկույցից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել