Ճիշտ չէ Նիկոլ Փաշինյանի գնահատականը կապել քրեական գործի դատավարական ընթացքի հետ․ Գլխավոր դատախազ |armtimes.com|
16:21 - 29 մարտի, 2019

Ճիշտ չէ Նիկոլ Փաշինյանի գնահատականը կապել քրեական գործի դատավարական ընթացքի հետ․ Գլխավոր դատախազ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հնարավոր է՝ որպես մեղադրող մասնակցի Մարտի 1-ի գործով սահմանդրական կարգը տապալելու վերաբերյալ դատավարությանը:

«Ամեն բան հնարավոր է»,- ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Դավթյանը՝ արձագանքելով հարցին, թե՝ հնարավո՞ր է՝ ինքը որպես մեղադրող մասնակցնի գործին։

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Մարտի մեկի գործն արդեն բացահայտված է, Արթուր Դավթյանն ասաց, որ դեռ կան իրականացվելիք իրավական ընթացակարգեր։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը շտապե՞լ էր՝ ասելով, որ գործը բացահայտված է, Արթուր Դավթյանն ասաց.

«Նիկոլ Փաշինյանը քրեադատավարական գործընթացի սուբյեկտ չէ, Նիկոլ Փաշինյանի գնահատականը բերել, կապել քրեական գործի դատավարական ընթացքի հետ, ճիշտ չէ»։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի այն դժգոհություններին, թե քրեական գործին ծանոթանալու համար իրենց պատշաճ ժամանակ հատկացված չէ, գլխավոր դատախազն ասաց, որ իրենք, տրամադրելով 50 օրացույցային օր, հաշվի են առել փաստաբանների փորձառությունը․

«Այստեղ իրավական առումով գերխնդիրը ոչ թե տեխնիկապես ամեն պաշտպան քանի էջ կարող է կարդալ, այլ որքանով հնարավոր կլինի ապահովել կոնկրետ մեղադրյալի իրավական պաշտպանությունը»,- ասաց Արթուր Դավթյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել