Ճապոնիայի կառավարությունն անհավանական է համարում Տոկիո-2020-ի չեղարկումը |armenpress.am|
19:13 - 11 մարտի, 2020

Ճապոնիայի կառավարությունն անհավանական է համարում Տոկիո-2020-ի չեղարկումը |armenpress.am|

armenpress.am: Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն և Ճապոնիայի կառավարությունը չեն քննարկում խաղերի հետաձգման տարբերակը: Այս մասին գրում է Bloomberg-ը։

Կազմկոմիտեն անհավանական է համարում խաղերի չեղարկումը, շեշտելով, որ նման տարբերակ Ճապոնիայի կառավարությունը չի քննարկում: Խաղերի հնարավոր հետաձգման և չեղարկման լուրերի համար հիմք է հանդիսացել աշխարհում մեծ տարածում ստացող նոր կորոնավիրուսը:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Այն կմեկնարկի հուլիսի 24-ին և կեզրափակվի օգոստոսի 9-ին: Մոտ 11 հազար մարզիկներ աշխարհի 206 երկրների կմրցեն 33 մրցաձևերում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել