Հունաստանի նախագահը կոչ է արել ԵՄ-ին թույլ չտալ Թուրքիայի կամայականությունը Կիպրոսի տնտեսական գոտում |news.am|
09:18 - 21 մայիսի, 2019

Հունաստանի նախագահը կոչ է արել ԵՄ-ին թույլ չտալ Թուրքիայի կամայականությունը Կիպրոսի տնտեսական գոտում |news.am|

news.am։ Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը ԵՄ-ին կոչ է արել թույլ չտալ, որ Թուրքիան կամայականություններ կատարի Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ)՝ կապված այնտեղ «Ֆաթիհ» հորատող նավի օգնությամբ որոնողահետախուզական աշխատանքներ կատարելու Անկարայի մտադրության հետ։

Այս մասին Հունաստանի նախագահն ասել է երկուշաբթի երեկոյան ԵՄ Brexit-ի գծով գլխավոր բանակցող Միշել Բարնիեի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Պավլոպուլոսը շնորհակալություն է հայտնել Բարնիեին նրա դիրքորոշման համար Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության եւ, մասնավորապես, Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտուն վերաբերող հարցում։

«Այս դեպքում պաշտպանելով Կիպրոսին՝ դուք փաստորեն պաշտպանել եք միջազգային իրավունքը եւ, մասնավորապես, ծովային իրավունքը»,- ասել է Պավլոպուլոսը եվրոպացի բանակցողին՝ նշելով, որ «Թուրքիայից պահանջվում է ինքնին հասկանալին՝ միջազգային իրավունքի լիակատար հարգում, որովհետեւ դրանից է կախված նրա եվրոպական հեռանկարը»։

«Կարեւոր է, որ դուք լիովին հասկանում եք այն փաստը, որ միջազգային օրինականության հարգումը Կիպրոսի պարագայում հսկայական նշանակություն ունի, որովհետեւ եթե մենք թույլ տանք Թուրքիայի կամայականությունը, ապա մենք կարող ենք չափազանց վտանգավոր բացասական նախադեպ ստեղծել։

Վերջապես, բոլորին քաջ հայտնի է, որ Կիպրոսի ԲԳՏ-ն նաեւ Եվրամիության ԲԳՏ-ն է, եւ, պաշտպանելով Կիպրոսին՝ դուք, փաստորեն, պաշտպանել եք միջազգային լեգիտիմությունը եւ եվրոպական օրենքները»,- ընդգծել է Հունաստանի նախագահը՝ դիմելով Բերնիեին։

Իր հերթին, Բերնիեն, անդրադառնալով Կիպրոս կատարած իր այցին եւ այնտեղ երկուշաբթի անցկացրած հանիպումներին, ասել է, որ նա համերաշխ է Կիպրոսի հետ «Կիպրոսյան ԲՏԳ-ում թուրքական կամայականության հարցում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել