Հունաստանի իշխանությունները հաստատել են երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը |tert.am|
18:29 - 26 փետրվարի, 2020

Հունաստանի իշխանությունները հաստատել են երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը |tert.am|

tert.am: Հունաստանի առողջապահության նախարարությունը փետրվարի 26-ին հաստատել է երկրում  կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։
Վարակը հայտնաբերվել է Սալոնիկում, վարակվածը 38-ամյա կին է, որը վերջերս է վերադարձել Իտալիայից: «Կինը վերադարձել է հյուսիսային Իտալիա կատարած ուղևորությունից և ներկայում առողջական վիճակի բարդացումներ չունի»,-տեղեկացրել է Հունաստանի առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Սոտիրիս Ցիոդրասը:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ կինը հոսպիտալացվել է, վերջին օրերին նրա հետ շփված բոլոր մարդիկ մեկուսացվել են:
Վերջին տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 29 հազարը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 2459-ի: Նշվում է, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակումներ են գրանցվել աշխարհի 33 երկրներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել