Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից. ԱԳՆ
15:55 - 27 հունվարի, 2020

Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից. ԱԳՆ

Հայտնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի հետ կապված հարցով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և ոլորտի մասնագիտացված մարմինները շարունակաբար հետևում են իրավիճակի զարգացմանը և այս կապակցությամբ կապի մեջ են միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իշխանությունների և այլ գործընկեր երկրների հետ: Իրականացվում է անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում: Այս մասին հայտնում են

Ելնելով կորոնավիրուսի վարակի հետ կապված ներկա իրավիճակից՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:


Ներկայումս ՉԺՀ-ում գտնվող մեր քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապի մեջ լինել Չինաստանում ՀՀ դեսպանության և ՀՀ ԱԳՆ հետ։

Նշենք, որ երեկ տարածած ԱԳՆ հաղորդագրությունում ասվում էր, որ Ուհան քաղաքում 3 ՀՀ քաղաքացիներ կան, սակայն վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել