Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ից պահանջում է վերադարձնել բեռնանավը |azatutyun.am|
06:26 - 19 մայիսի, 2019

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ից պահանջում է վերադարձնել բեռնանավը |azatutyun.am|

azatutyun.am։ Հյուսիսային Կորեան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին խնդրել է միջնորդել Միացյալ Նահանգների կողմից առգրավված բեռնանավը վերադարձնելու հարցում:

Պաշտոնական Փհենյանն «ապօրինի» է որակել ամերիկացիների գործողությունները: Մինչդեռ Վաշինգտոնը հայտարարել է, թե կալանքի տակ է վերցրել ածուխ փոխադրող նավը, քանի ածխի արտահանումը հակասում է ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցների ռեժիմին:

Փհենյանը «գանգստերական քայլ» է անվանել բեռնատար նավի առգրավումը:

Այդ նավը նախ կալանքի տակ են վերցրել ապրիլին՝ Ինդոնեզիայի ափի մոտ, ապա դրա նկատմամբ հսկողություն են սահմանել ամերիկյան պատկան մարմինները: Ներկայումս նրանք նավը փոխադրում են դեպի ամերիկյան տարածքային ջրեր:

Վաշինգտոնը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայից ածուխ արտահանելու փորձը հակասում է ԱՄՆ-ի և Բրիտանիայի սահմանած պատժամիջոցներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել