Հենրիկ Հարթենյանի ավագանու անդամի մանդատը տրվել է Պավել Սարգսյանին |armenpress.am|
12:18 - 19 մարտի, 2020

Հենրիկ Հարթենյանի ավագանու անդամի մանդատը տրվել է Պավել Սարգսյանին |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի մանդատը  տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Պավել Սարգսյանին։

Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 2-րդ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի մանդատը  տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Պավել Սարգսյանին։ Ողջունում ենք ձեզ, պարոն Սարգսյան, կարծում եմ, երևանցիները դեռ առիթ կունենան ձեզ առանց դիմակի տեսնելու, որպեսզի ավելի լավ ճանաչեն»,- նշեց Մարությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել