Հավանություն տրվեց պետական գույքի մասնավորեցման տարեկան հաշվետվությանը |armenpres.am|
11:03 - 09 հուլիսի, 2019

Հավանություն տրվեց պետական գույքի մասնավորեցման տարեկան հաշվետվությանը |armenpres.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին օրենքի նախագծին:

Նախագիծն ընդունվեց 99 կողմ ձայնով:
Հաշվետվությունն ԱԺ-ում ներկայացրել էր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում ընդգրկված օբյեկտներից մասնավորեցվել են ուղղակի ձևով 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և 1 գույք, ինչպես նաև աճուրդով մասնավորեցվել են (գնորդների հետ պայմանագրեր են կնքվել) 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը:

2018-ին մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 213 229 մլն դրամ, որից` ընկերությունների և գույքի մասնավորեցումից ստացված միջոցները՝ 179 413 մլն դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 33 816 մլն դրամ:

Պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին նախորդ տարի մուտքագրվել է 166 671 մլն դրամ: Իսկ մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ է փոխանցվել 46 558 մլն դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել