Հայաստանում չկա որևէ քրեական գործ, որի հիմքում կարող է լինել քաղաքական ենթատեքստ. Արթուր Դավթյան
07:46 - 02 մայիսի, 2019

Հայաստանում չկա որևէ քրեական գործ, որի հիմքում կարող է լինել քաղաքական ենթատեքստ. Արթուր Դավթյան

aysor.am։ Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, երբ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը զեկուցում էր 2018 թվականի գործունեության հաշվետվությունը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը բարձրացրեց քրեական գործերը ողջամիտ ժամկետներում քննելու իրավունքի խախտման հարցը։

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ընդունեց, որ խնդիր կա, ասաց, որ քրեական գործերով քննությունները և նախաքննական մարմինների, և դատարանների կողմից երկար են տևում և խախտվում է գործը ողջամիտ ժամկետներում քննելու իրավունքը։

«Ամեն քրեական գործի քննության ձգձգում ունի իր պատճառները՝ մի քննիչ լավ է աշխատում, մյուսը օպերատիվ է, բայց այդ ձգձգմանը նպաստում է մեկ այլ խնդիր՝ մեր երկրում փորձաքննությունների կիրառման վիճակը։ Մենք նաև փորձագետների խնդիր ունենք, հիմնարկների ռեսուրսների համալրվածության խնդիր։

Բայց այն, որ այդ ձգձգումը կարող է կասկած տալ, թե դրանք քաղաքական են, ես եմ այսօր երաշխավորողը, և ես դա երաշխավորում եմ՝ չկա որևէ քրեական գործ ոչ մինչդատական վարույթում, ոչ դատական վարույթում, որ իր հիմքում կարող է ունենալ քաղաքական ենթատեքստ։ Այո, մենք կարող ենք ունենալ անբարեխիղճ քննիչ, անբարեխիղճ դատախազ, անբարեխիղճ դատավոր, բայց դրանք անհատական դեպքեր են։ Բայց դրանում էլ չկասկածեք, մեր ներգործությունը իրականացվում է», - հայտարարեց Արթուր Դավթյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել