Հայաստանում մշակող արդյունաբերության ոլորտում ստեղծվելու են նոր աշխատատեղեր |armenpress.am|
13:34 - 06 հունիսի, 2019

Հայաստանում մշակող արդյունաբերության ոլորտում ստեղծվելու են նոր աշխատատեղեր |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանը տնտեսության արտահանելի ճյուղը զարգացնելու նպատակով նախատեսում է մշակող արդյունաբերության ոլորտում նոր աշխատատեղեր ստեղծել: Այս մասին ԱԺ եվրասիական ինտեգրական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Խաչատրյանը հիշեց, որ վերջերս 51 հազար նոր աշխատատեղի մասին էր հայտարարվել, որոնց մի մասը պարզապես դուրս էր եկել ստվերից: Նա հետաքրքրվեց, թե արդյոք ստվերում կրկին կան աշխատատեղեր և որտեղ կձևավորվեն նոր իրական աշխատատեղեր:

«Աշխատատեղեր ավելանալու են: Դրանք ավելանալու են մշակող արդյունաբերության մեջ, որովհետև մշակող արդյունաբերությունն է , որ պետք է ապահովի արտահանումը»,-ասաց նախարարն ու նշեց` վերջինս էլ լինելու է տնտեսության շարժիչ ուժը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել