Հայաստանում կհիմնվի իտալական կերամիկայի արտադրություն. ՀՀ էկոնոմիկայի նախարար |armenpress.am|
07:52 - 10 հունիսի, 2019

Հայաստանում կհիմնվի իտալական կերամիկայի արտադրություն. ՀՀ էկոնոմիկայի նախարար |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի Հանրապետությունում իտալական կերամիկայի արտադրություն կհիմնվի։ Այս մասին հունիսի 10-ին տեղի ունեցած Հայ-իտալական առաջին գործարար համաժողովի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Մի քանի ամիս առաջ Իտալիայի դեսպանի հետ խոսում էինք մի կազմակերպության մասին, որը կերամիկական արտադրանք արտադրող ընկերություն էր, և նախատեսում էր Հայաստանում հիմնել իր արտադրական գործունեությունը և շուկաներ ունենալ ԱՄՆ-ում ու Եվրոպայում։

Այսօր ընկերությունն արդեն ներկրել է իր սարքավորումները, այն աշխատակիցներին, ովքեր գործունեություն են ծավալելու արտադրամասում, ուղարկել է Իտալիայի Հանրապետություն՝ վերապատրաստվելու, արդեն 2-3 ամսվա ընթացքում կսկսի արտադրանք թողարկել և արտահանել»,- ասաց Խաչատրյանը։

Հայ-իտալական բիզնես ֆորումը, որին մասնակցում են բնագավառների տեղական հաստատությունների, իտալական ասոցիացիաների և Simest-ի ներկայացուցիչներ, նպատակ ունի ներկայացնելու իտալական ձեռնարկություններին Հայաստանի ենթակառուցվածքներին վերաբերող բնագավառի առավել հետաքրքիր ծրագրերը և համագործակցության հնարավորություն ստեղծելու ենթակառուցվածքների և տրանսպորտի իտալական ընկերությունների համար։

Ֆորումի նպատակներից է նաև ICE Գործակալության ներքո ստեղծել համացանց՝ իտալական ասոցիացիաների և դրանց օտարերկրյա համարժեքների միջև։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել