Հայաստանն արժևորում է Պորտուգալիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ․ ԱԳՆ
05:46 - 30 ապրիլի, 2019

Հայաստանն արժևորում է Պորտուգալիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Պորտուգալիայի Ասամբլեայի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման կապակցությամբ։

«Հայաստանն արժևորում է Պորտուգալիայի Ասամբլեայի (խորհրդարանի) կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտված դիրքորոշումը և երախտապարտ է Հայոց ցեղասպանության զոհերին հասցեագրվող ցավակցությունների համար։

Համաձայն ենք, որ հիշողությունը ժողովուրդների հաշտեցման և մարդկության հիմնարար արժեքների պաշտպանության կարևոր տարրն է»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել