«Հայաստանի իշխանությունը հաշվետու է այն մարդկանց, ովքեր մեզ քվեարկել են». ԱԺ փոխխոսնակը բացատրեց՝ ինչու չեն դիմել Վենետիկի հանձնաժողով |aysor.am|
08:55 - 05 փետրվարի, 2020

«Հայաստանի իշխանությունը հաշվետու է այն մարդկանց, ովքեր մեզ քվեարկել են». ԱԺ փոխխոսնակը բացատրեց՝ ինչու չեն դիմել Վենետիկի հանձնաժողով |aysor.am|

aysor.am: «Հայաստանի Հանրապետության իշխանությունը հաշվետու է միայն Հայաստանի ժողովրդին, այն մարդկանց, ովքեր մեզ քվեարկել են: Եթե Հայաստանի իշխանությունը նպատակահարմար կգտնի, եթե իրավական առումով ճիշտ կգտնի Վենետիկի հանձնաժողովի կամ որևիցե մեկ այլ մարմնի խորհրդատվական կարծիքը հարցնել, մենք դա կանենք: Մնացած բոլոր պարագաներում մենք հաշվետու ենք ժողովրդին», - լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ հաստատելով, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ կարծիք ստանալու համար իշխանությունը չի դիմել Վենետիկի հանձնաժողով:

Լրագրողի հարցին՝ այս նախագծի մասին ժողովրդից կարծիք հարցրե՞լ եք, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց.

«Հայաստանի ժողովուրդը մեզ ձայն է տվել, որ Հայաստանում առկա իրավիճակը, որն առկա էր բոլոր ճյուղերում, լուծենք, և դատական իշխանությունում առկա ճգնաժամը, որը ֆիքսվում և փաստվում է բոլոր կողմերից, լուծվի: Նաև դրա համար մենք ստացել ենք մանդատ: Ես կրկնում եմ՝ շատ մոտ ապագայում Հայաստանի Հանրապետության դատական համակարգում ստեղծված իրավիճակը լուծվելու է ամբողջովին: Դատական իշխանությունը նախկին իշխանության վերջին բաստիոնն է: Մենք ազատագրել ենք իշխանության մյուս երկու ճյուղերը և այդ պրոցեսը, կարծում եմ, այս տարի ավարտին կհասցնենք և, վերջապես, կմոռանանք այն ամենն, ինչ եղել է անցյալ 30 տարում»:

Այսօր ԱԺ Խորհուրդն արտահերթ նիստ է անցկացնելու, որով պետք է հաստատվի ԱԺ արտահերթ նիստի օրակարգը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել