Հայաստանը 2018-ին 11,2 մլրդ դրամի գրանտներ է ստացել. ֆիննախ |news.am|
08:12 - 06 հունիսի, 2019

Հայաստանը 2018-ին 11,2 մլրդ դրամի գրանտներ է ստացել. ֆիննախ |news.am|

news.am։ Հայաստանը դրամաշնորհներ է ստանում եվրոպական երկրներից եւ եվրոպական կառույցներից։ Այս մասին 2018-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հունիսի 6-ին խորհրդարանի Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ֆ

Նրա խոսքով՝ 2018 թվականին դրամաշնորհների գծով պաշտոնական ցուցանիշները կազմել են 11,2 մլրդ դրամ, որոնց մոտ 41 տոկոսը՝ եվրոպական ծագման։ «Ինչ վերաբերում է ծախսերին, ապա մենք իրացրել ենք 11,7 մլրդ դրամի վարկեր, որոնք եվրոպական ծագում են ունեցել, ինչն ընդհանուր առմամբ կազմում է մեր ծախսերի 0,8 տոկոսը։ Այլ խոսքով՝ այդ բոլոր գումարները եւ ծախսերը չի կարելի անվանել չափազանց կարեւոր մեզ համար»,- նշել է ֆինանսների նախարարը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել