Հայաստանը կաշկանդված չէ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ մտցնելու հարցում. Թորոսյան |armenpress.am|
14:07 - 01 մարտի, 2020

Հայաստանը կաշկանդված չէ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ մտցնելու հարցում. Թորոսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը կաշկանդված չէ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ մտցնելու հարցում: այս մասին մարտի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Իտալիայում երկու տեղ է բռնկումը և այն շատ տեղայնացված է: Մեծ քաղաքներում, եթե նույնիսկ կան շատ դեպքեր, ապա դրանք տեղայնացված են: Այսօրվա դրությամբ՝ Իտալիայի հետ կապված թռիչքները դադարեցնելու անհրաժեշտություն չենք տեսնում, սակայն դա չի նշանակում, որ վաղը կամ մյուս օրը այլ որոշում չի կարող չլինել: Ի դեպ, այդ սահմանափակումները ոչ միայն արտաքին գործընթացներին են վերաբերում, այլև ներքին: Դա վերաբերում է հանրային միջոցառումներին, դպրոցներին, մանկապարտեզներին և այլն: Մեզ համար կարևոր է հանրային առողջությունը»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ ամեն դեպքում որոշումները պետք է լինեն փաստարկված, ապացուցված, այլ ոչ թե պահանջված:

«Մենք կաշկանդված չենք սահմանափակումների հետ կապված որոշում ընդունելիս: Ինչպես դա արել ենք Չինաստանի դեպքում ազատ վիզային ռեժիմի հետ կապված, ինչպես արել ենք Իրանի դեպքում»,-  հավելեց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել